MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Երկուշաբթի, 18.12.2017, 15:31
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
Էջ 1-րդ 2-ից12»
Ֆորում » Ֆորումի թեմաները » Նորություններ » Փղեր (Փղեր)
Փղեր
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:57 | Գրառում # 1
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Փղեր
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:57 | Գրառում # 2
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Փղերը կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիներ են: Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են:
Կան 2 սեռի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական): Աֆրիկական փղի սեռն ընդգրկում է 2 տեսակ. սավաննային (զանգվածը՝ մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են): Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում: Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում: Կան նաև ուրիշ, ավելի քիչ նկատելի տարբերություններ:
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:57 | Գրառում # 3
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Փիղն ունի վիթխարի մարմին (բարձրությունը՝ մինչև 3,5 մ), թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ: Փղի ժանիքները` փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ): Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են:
Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից): Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն անհատն օրական ուտում է 100–200 կգ կեր: Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով: Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը: Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ:
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:57 | Գրառում # 4
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Բավականին զարգացած է փղերի փոխօգնության բնազդը: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, ջանում են օգնել նրան: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին:
Փղերը շրջում են հոտերով՝ ծեր ու իմաստուն մի փղի առաջնորդությամբ: Երբեմն դա կարող է լինել կռիվներում կոփված արու փիղ, երբեմն՝ ծեր էգ: Հոտոտելիս փղերը վեր են բարձրացնում կնճիթները, իսկ երբ թշնամու ներկայություն են զգում, տագնապած շեփորում են: Նրանք կարողանում են նաև անաղմուկ ու անձայն անհետանալ թավուտում:
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:58 | Գրառում # 5
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Ներկայումս փղերին սպառնում է անհետացման վտանգը: Հողատարածքների ինտենսիվ յուրացման պատճառով փղերը զրկվել են իրենց սովորական ապրելավայրերից: Ժանիքների համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին: Փղոսկրից պատրաստում են զանազան առարկաներ, թանկարժեք զարդեր:
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:58 | Գրառում # 6
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Այժմ փղերի որսն ու արտահանումն արգելված են: Շատ փղեր կան Աֆրիկայի արգելոցներում և ազգային պարկերում: Փղերի հետ պետք է զգույշ լինել և չզայրացնել նրանց: Կատաղած փիղն ահարկու է. նա կարող է ոչ միայն ոտնատակ տալ մարդուն կամ կնճիթի հարվածով սպանել նրան, այլև ավտոմեքենա շրջել: Զուր չէ, որ հնում Պարսկաստանի և Կարթագենի բանակներում մարտական փղեր էին պահում:
Փղերն ապրում են 70–80 տարի. մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում:
Վարժեցրած փղերը հաջողությամբ հանդես են գալիս կրկեսում:
Հայաստանում ընդամենը 1 փիղ կա՝ Երևանի կենդանաբանական այգում:
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:58 | Գրառում # 7
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Վաղուց ի վեր Հնդկաստանում փղերն ընտելացվել են: Նրանք զարմանալիորեն խելացի են ու հասկացող: Փիղը կարող է պտտեցնել ճախարակն ու ջրհորից ջուր հանել, արմատախիլ անել ծառեր ու ծանր գերաններ քարշ տալ և, նույնիսկ, երեխա խնամել: Շքեղ զարդարված փղերը մասնակցում են երթերի՝ հատկապես տոնական ծիսակատարությունների ժամանակ:
Փղերը նաև «զինվորներ» են եղել արևելյան բանակներում: Պատմությունից հայտնի է պարսկական բանակի՝ փղերի «Մատյան գունդը»:
Հնդկական և աֆրիկական փղերն ունեն մի քանի տարբերություններ. Հնդկական փղի մարմնի երկարությունը մինչև 6,4 մ է, կենդանի զանգվածը՝ մինչև 5 տ: Ականջները եռանկյունաձև են և շատ մեծ, մեջքը կլորավուն է, ճակատին ունի 2 թմբիկ: Ժանիքները համեմատաբար փոքր են (էգերինը բացակայում են): Աֆրիկական փղի ականջները մեծ են, կլորավուն, մեջքը՝ կորացած, ճակատը` կլոր, ժանիքները՝ մեծ ու զանգվածեղ:
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:58 | Գրառում # 8
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Անցյալում գոյություն են ունեցել փղերի բազմաթիվ տեսակներ, որոնք Երկրի վրա ապրել են ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի): Դրանցից մի քանիսը մարմնի չափերով գերազանցել են այս խմբի ժամանակակից անհատներին: Սակայն դրանք վաղուց անհետացել են:
Փղի գլուխը մեծ է, բայց մարմնի զանգվածի համեմատ՝ բավականին թեթև: Առաջային 2 ատամներից (կտրիչներից) ձևավորվում են ժանիքները: Հետին ատամները (աղորիքները) մաշվելիս փոխարինվում են նորերով:
ՀՀ տարածքի (Շիրակ, Արարատյան դաշտ, Դեբեդի ավազան) չորրորդական ժամանակաշրջանի նստվածքներից հայտնաբերվել են փղի մնացորդներ:
 
HaRuTԱմսաթիվ: Հինգշաբթի, 27.06.2013, 18:59 | Գրառում # 9
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
 
DavitԱմսաթիվ: Երկուշաբթի, 01.07.2013, 11:03 | Գրառում # 10
Շարքային
Խումբ: Օգտվողներ
Գրառումներ: 27
Պարգևատրություններ: 15
Հեղինակություն: 20
Կարգավիճակ: Offline
9 9 9 9 9 9
 
ArsenԱմսաթիվ: Կիրակի, 30.03.2014, 16:02 | Գրառում # 11
Սերժանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 44
Պարգևատրություններ: 5
Հեղինակություն: 8
Կարգավիճակ: Offline
25 25 25 25
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 30.03.2014, 16:47 | Գրառում # 12
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Ներկայումս փղերին սպառնում է անհետացման վտանգը: Հողատարածքների ինտենսիվ յուրացման պատճառով փղերը զրկվել են իրենց սովորական ապրելավայրերից: Ժանիքների համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին: Փղոսկրից պատրաստում են զանազան առարկաներ, թանկարժեք զարդեր:
Այժմ փղերի որսն ու արտահանումն արգելված են: Շատ փղեր կան Աֆրիկայի արգելոցներում և ազգային պարկերում: Փղերի հետ պետք է զգույշ լինել և չզայրացնել նրանց: Կատաղած փիղն ահարկու է. նա կարող է ոչ միայն ոտնատակ տալ մարդուն կամ կնճիթի հարվածով սպանել նրան, այլև ավտոմեքենա շրջել: Զուր չէ, որ հնում Պարսկաստանի և Կարթագենի բանակներում մարտական փղեր էին պահում:
Փղերն ապրում են 70–80 տարի. մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում:
Վարժեցրած փղերը հաջողությամբ հանդես են գալիս կրկեսում:
Հայաստանում ընդամենը 1 փիղ կա՝ Երևանի կենդանաբանական այգում:
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 30.03.2014, 16:48 | Գրառում # 13
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Վաղուց ի վեր Հնդկաստանում փղերն ընտելացվել են: Նրանք զարմանալիորեն խելացի են ու հասկացող: Փիղը կարող է պտտեցնել ճախարակն ու ջրհորից ջուր հանել, արմատախիլ անել ծառեր ու ծանր գերաններ քարշ տալ և, նույնիսկ, երեխա խնամել: Շքեղ զարդարված փղերը մասնակցում են երթերի՝ հատկապես տոնական ծիսակատարությունների ժամանակ:
Փղերը նաև «զինվորներ» են եղել արևելյան բանակներում: Պատմությունից հայտնի է պարսկական բանակի՝ փղերի «Մատյան գունդը»:
Հնդկական և աֆրիկական փղերն ունեն մի քանի տարբերություններ. Հնդկական փղի մարմնի երկարությունը մինչև 6,4 մ է, կենդանի զանգվածը՝ մինչև 5 տ: Ականջները եռանկյունաձև են և շատ մեծ, մեջքը կլորավուն է, ճակատին ունի 2 թմբիկ: Ժանիքները համեմատաբար փոքր են (էգերինը բացակայում են): Աֆրիկական փղի ականջները մեծ են, կլորավուն, մեջքը՝ կորացած, ճակատը` կլոր, ժանիքները՝ մեծ ու զանգվածեղ:
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 30.03.2014, 16:48 | Գրառում # 14
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Անցյալում գոյություն են ունեցել փղերի բազմաթիվ տեսակներ, որոնք Երկրի վրա ապրել են ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի): Դրանցից մի քանիսը մարմնի չափերով գերազանցել են այս խմբի ժամանակակից անհատներին: Սակայն դրանք վաղուց անհետացել են:
Փղի գլուխը մեծ է, բայց մարմնի զանգվածի համեմատ՝ բավականին թեթև: Առաջային 2 ատամներից (կտրիչներից) ձևավորվում են ժանիքները: Հետին ատամները (աղորիքները) մաշվելիս փոխարինվում են նորերով:
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 30.03.2014, 16:49 | Գրառում # 15
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
 
Ֆորում » Ֆորումի թեմաները » Նորություններ » Փղեր (Փղեր)
Էջ 1-րդ 2-ից12»
Որոնել:


Copyright MyCorp © 2017 |