MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Երեքշաբթի, 19.03.2024, 12:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Գնահատեք կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 300
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Սեր
Ես քեզանից վերջաբանի փոխարեն սպասում էի այլ բանի: Ես կարծեցի, որ վերջաբանը կլինի տխուր ժպիտով, մի փունջ երփներանգ ծաղիկներով: Բայց քո վերջնակետը եղավ չոր ու կոպիտ: Շարեցիր այդ վերջնակետը առանց խորհելու: Չգնահատեցիր մեր սերը և այն մարեց և այսօր` էլ չկա: Վերջնակետդ եղավ հպարտ, զրահի պես ամուր: Վերջնակետի սկզբում, նույնիսկ մի բառ չասեցիր: Հայացքիցդ հասկացա, որ ինձ էլ չես սիրում, չես մտածում իմ մասին: Քայլերդ վսեմ, դեմքդ պայծառ ու ուրախ վազեցիր ու էլ ետ ՉԵԿԱՐ... 
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 604 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 13.03.2014 | Մեկնաբանություններ (0)

Հետաքրքիր է այս երգը հույս ունեմ կհավանեք
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 659 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 11.03.2014 | Մեկնաբանություններ (1)


Այս երգը լսելուց հիշում եմ քեզ ու սկսում եմ լաց լինել:
Այն երջանիկ օրը,որ հիշողություն դարձան իմ և քո համար:
Հիշում եմ թե ինչպես անձրևոտ մի օր մենք հանդիպեցինք:
Այդ օրը երբեք չեմ մոռանա,թե ինչպես ինձ գրկեցիր ու սկսեցիր
անձրևի տակ պարել:Ես ծիծաղում էի,իսկ դու ինձ նայում ու ժպտում
էիր:Մենք հեռու էինք տնից ու չենք կարող տուն հասնել ու միասին
բարձրացանք մոտակա շենքի տանիքը:Ես վախենում էի կայծակից ու
լաց էի լինում,իսկ Գոռը ինձ գրկեց ու ասեց,-Ես քո կողքին եմ մի վախեցի
մենակ չեմ տողնի:Ես ամուր գրկեցի նրան ու նա չգիտեմ ինչպես ինձանից
համբյուր գողացավ:Բարկացա նրա վրա ու հեռացա տանիքից ու ասեցի,-
Ինձ մոտ չգաս ու հետևիցս էլ չգաս,չեմ ուզում:Հեռացա չնկատելով թե ինչպես
է անձրև գալիս:Հոգումս ցավ էի զգում ու չէի ուզում մտացել, որ գոյություն
ունի սեր առաջին հայացքից: Սա մի օրվա պատմություն էր ,որը հավերժություն
էր թվում,բայց ակնթարթ էր:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 652 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 27.06.2013 | Մեկնաբանություններ (2)

Այսօր շատ-շատերը ամուսնանում են հանուն փողի համար:Նրանք մտածում են,որ սերը կծնվի ժամանակի ընթացքում,բայց չէ`դա սխալ է հանում փողի ամուսնանաս ու չսիրես:
Եթե չես սիրում ինչպես կարող ես ամուսնանալ այն մարդում հետ,որի փողերին ես սիրահարված:Երբևէ մտածել եք,եթե փողը չլիներ ինչ եք անելու`ում եք սիրելու,թե այդ ժամանակ կբաժանվեք ու ինչ կստացվի…Եթե ամուսնանում եք ապա սիրելով ամուսնացեք ու ձեզ համար կարևոր չի լինի
նյութական  
արժեքները:Սիրեք մարդուն իր թերություններով,չէ որ դրանք նրա առավելություններն են:Նյութականը եկրորդական է ու եթե շատ ցանկանաք դուք էլ  կօգնեք այդ հարցում ձեր 
սիրելիին:Դուք մտածում եք որ փողով ամեն ինչ կարող ես գնել, բայց ոչ երբեք չես կարող փողով գնել`հարգանք,հոգատարություն,սեր,ընկերներ և այլն:Սիրեք ու ամուսնացեք հանուն սիրո:Չէ որ սերը միշտ կապրի,իսկ փողը այսօր կա,վաղը չկա:

Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 720 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 12.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Գինի

Տարիներ առաջ սիրում էր մի տղայի,նա դարձավ պատճառը, որ 
ես ալկոհոլ օգտագործեի,նա ինձ լքեց ու իմ վատ օրերը սկսվեց 
Սկսեցի գիշերները չքնել`անընդհատ լաց էի լինում ու չէի կարողանում քնեի: 
Մի օր որոշեցի գինի խմեի,բայց այդքանել  սեր չունեի խմիչքի նկատմամբ 
Միայն  առիթների ժամանակ էի խմում ու երբ  մի բաժակ խմեցի սկսեցի մի քանի բաժակ էլ խմել ու  հասկացա, որ օդերի մեջ եմ ու ոչինչ չեմ հասկանում ինչ է կատարվում:
ՈՒ այդպես խմում էի  մինչև  համացանցում մի տղայի հետ ծանոթացա ու ինքը ինձ օգնեց:Սկզբից շատ դժվար էր,բայց երբ ուզում էի խմել զանգում էի Կարենին ու թույլ չէր տալիս որ  խմեի: Դժվար էր ինձ համար ,բայց պայքարում էի,որ էլ չխմեի ու Կարենը ինձ հույս էր տալիս ,որ պայքարեմ:Նա ասում էր եթե իրեն սիրում ու ուզում եմ ,որ միասին լինենք պիտի էլ չխմեմ:ՈՒ ես պայքարում ե իմ երջանկության համար,որ էլ երբեք չեմ օգտագործելու ալկոհոլ
 դա  միայն չարիք է:
Այն խմելով ոչինչ չես մոռանա միայն լավ
ընկերները քեզ կօգնեն,ու սիրո համար կպայքարես դրանից հեռու
մնալու համար:

Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 3744 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 04.06.2013 | Մեկնաբանություններ (0)


Նորից ընկերություն անել մի անծանոթ տղայի հետ:Գուցե սխալ է,բայց ինչ արած,
հոգիս ուզում է երջանիկ լինի:Եթե սխալվեմ թող նորից սիրեմ,իսկ եթե իրեն սիրեմ,
թող այնպես սիրեմ,որ ոչ ոք  իրեն այդպես չի սիրել:Ուզում եմ տեսնեմ նրան թեկուզ
մի անգամ գլուխս ուսին դնեմ ու արտասվեմ:Իսկ եթե հարցնի թե ինչի եմ լաց լինում,
չեմ ասի,որ ուրախությունից եմ լաց լինում այլ կասեմ,որ վերջին անգամ եմ լաց լինում:
Որովհետև քեզ հետ  ես միշտ երջանիկ կլինեմ,ինչ էլ որ լինի միշտ միասին կլինենք:
Չեմ ուզում սիրահարվեմ ու վերջում մենակ մնամ:Չեմ ուզում սիրեմ ու կորցնեմ քեզ, այլ
ուզում եմ սեր բառի իմաստը հասկանամ,ոչ թե սիրահարվեմ ու վերջում մենակ մնամ:
Եթե մի օր հանդիպենք ուզում  եմ նայենք իրար աչքերի մեջ ու անկեղծ ասենք,որ սիրում
ենք իրար:Անկեղծ ասած ուզում եմ խոստովանել,որ սիրում եմ քեզ :

Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 761 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 31.05.2013 | Մեկնաբանություններ (0)

Մենք սիրում ենք,երբ մենք ուզում ենք սիրել…Բայց չէ՞ որ մարդն իր ցանկությամբ չի սիրում,կառարկեք դուք,պատահաբար կարող ես տեսնել ինչ-որ մեկին ու քո կամքից անկախ սիրահարվել…Այո՛,բայց եկեք տարբերենք սիրահարվելն ու սիրելը:Սիրահարվելը,որպես կանոն,լինում է կամքից անկախ, անկանխատեսելիորեն: Այն իր մեջ պարունակում է հաճելի բազմաթիվ թռթիռներ: Բայց սիրահարվելը սիրո հետ շատ քիչ բան ունի:Սերը տառապանքներ չի բերում: Սերը,նույնիսկ անպատասխան սերը բերում է միայն երջանկություն, քանի որ իրոք սիրող մարդը (և ոչ թե սիրահարվածը) զգում է,թե ինչպես է իրեն պարուրում աշխարհի հանդեպ քնքշության զգացումը,քանի որ այդ աշխարհում կա նաև այն մեկը,որին սիրում է ինքը…Ինչ-որ մեկին սիրելով,մարդը զարմանալիորեն սիրում է ողջ աշխարհը…Իսկ եթե մարդուն թվում է,որ ինքը սիրելով տառապանքներ  է զգում,դա կարող է նշանակել,որ նա սովորում է սիրել,որ նա աճում է դեպի այն մեծ սերը,որը չի կարող տառապանք պատճառել:Մարդը պետք է սովորի սիրել,որքան էլ այս արտահայտությունը զարմանալի թվա և,ոմանց կարծիքով,սիրո ռոմանտտիկական վերածի առօրեականության:Ինչ խոսք,կան մարդիկ,որոնց ի վերուստ տրված է սիրելու տաղանդ (ճիշտ այնպես,ինչպես ոմանք ունենում են բացառիկ ձայն կամ նկարչա կան  ունակություններ անգամ առանց սովորելու),բայց մարդկանց մեծամասնությունը պետք է աշխատի իր հոգու վրա,որպեսզի կարողանա սիրել:Սիրել,այս բառի իսկական իմաստով,կարող է միայն ազատ մարդը, քանի որ նա ազատ է այն կախվածությունից,որ ինքը կսիրի,եթե իրեն սիրեն:Նրա սերը անպայմանական է, կախված չէ արտաքին հանգամանքներից,այլ բխում է միայն իր էությունից:Նա ազատ է մաև սիրվողի հետ կատարվող փոփոխություններից,քանի որ սիրում է տվյալ անձի ներքին խորքային էությունը,այն անկրկնելիությունը,  որ բնորոշում է վերջինին:Նման ձևով սիրելու դեպքում մարդը կախված չէ ոչ իր սիրած էակի արտաքին գրավչությունից,ոչ՛տնտեսական վիճակից, ոչ ՛առողջ կամ հիվանդ լինելուց: Գուցե այս վերջին միտքը կարդալով արդեն զգացիք,թե որքան բացառիկ է իսկական սերը:Ռուս իմաստասեր Վլադիմիր Սոլովյովը գտնում էր, որ սերը մարդու համար դեռևս այն է,ինչ բանականությունը կենդանու համար, այսինքն`անորոշ հնարավորություն:Մարդկանց մեծամասնությունը,ցավոք,սիրում է կամ մտածում է,թե սիրում է`ելնելով արտաքին հանգամանքներից:Սիրել կարող են այն մարդիկ,ովքեր հասուն են:Իսկ հոգեկան հասունությունը կապ չունի ինտելեկտուալ և սոցիալական հասունության հետ,մարդը կարող է մի քանի բուհ ավարտել,պաշտոններ ունենալ, բավական տարիների կենսափորձ ձեռք բերել,բայց ցավոք,մնալ հոգևոր տհասության մեջ:Մենք մեր ողջ կյանքում սովորում ենք սիրել,սովորում ենք սիրել մեր ծնողներին,մեր քաղաքը,գյուղը,հայրենիքը,աշխատանքը,մարդկանց…Սերը հարաբերություն է ողջ աշխարհի հետ,հավատ է նրա հանդեպ,հարգանք,հոգատարություն ու պատասխանատվություն,որն իմաստավորում է սիրողի գոյությունը:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 605 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 10.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Երջանկությունը,որին մարդիկ շատ փոքր են ճանաչում,և ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում,

հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում,որոնց մենք<<թշվառների կացարան>> ենք անվանում:
Ապրիր արդար վաստակով, ճանաչել չափավորությունը և գիտենալ գոհ լինել յուր ունեցվածքով,ահա երջանիկ լինելու առաջին պայմանները:
Մարդկային կեցության առեղծվածային երևույթներից մեկն էլ այն է,որ մեզ երջանիկ է դարձնում այն ամենը,ինչին մենք ի սկզբանե վերագրել էինք (հաճախ չգիտակցելով) մեզ երջանիկ դարձնելու կարողությունը:Եվ հետևաբար`հենց որ այդ հանգամանքները բացակայում են,մենք սկսում ենք մեզ զգալ դժբախտ կամ գոնե ինչ-որ բանի կարոտ…
Հրաշալի է,որ կա կյանքը… Հրաշալի է, որ այն իր տարբեր իրավիճակներով,խնդիրներով ու դժվարություններով մեզ ստիպում է աշխատել,տքնել,ճիգել գործադրել…Եվ երջանկությունը հենց կյանքի զգացողության մեջ է,ապրելու մեջ է:
Կա մարդկանց  մի երրորդ խումբ`իմաստություն սիրողների խումբ,որը հասկացել է,որ երջանկությունը մարդու վերաբերմունքն է իրեն տրված իրականության հանդեպ:Եթե մարդը կարողանում է գնահատել,արժևորել այն,ինչ ունի,նա սովորում է լինել երջանիկ կամ երբեմն-երբեմն զգալ երջանկության առկայությունը:Երջանկություն զգալու պատճառներն անսահման են:Կյանքը մեզ շռայլելորեն պարգրում է դրանք, եթե..մենք մեր դժգոհությամբ և պակասության զգացումով չխանգարենք մեզ տեսնել և զգալ այդ ամենը:Պետք չէ երջանկություն որոլել անսովոր,շքեղ հանգամանքներում,ցանկալի է երջանկությունը սովորել տեսնել սովորականի մեջ,այն ամենի մեջ, ինչ ունենք այսօր,այստեղ:
Պետք է տեսնել այդ երջանկությունը,այլապես վաղը կարող է ուշ լինել…Ցավոք,մարդիկ հաճախ չեն գնահատում այն,ինչ ունեն, սակայն դրա կորստի պարագայում սուր կերպով գիտակցում են իրենց դժբախտությունը…:
Մարդը ի սկզբանե գիտի,որ իրեն տրված կյանքը,առողջությունը,կարողությունը ժամանակավոր են: Հետևաբար`նա պետք է սովորի գնահատել այն ժամանակը,որ ունի ապրելու,սիրելու,որոնելու,աշխատելու համար:Նա պետք է սովորի գնահատել իրեն շրջապատող մարդկանց,որոնք իր նման անկրկնելի ու ժամանակավոր են:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 656 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 27.04.2013 | Մեկնաբանություններ (2)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |