MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Հինգշաբթի, 28.03.2024, 14:19
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 2-րդ 2-ից
  • «
  • 1
  • 2
Ֆորում » Ֆորումի թեմաները » Հայկական գրականություն » Վահան Տերյան (բանաստեղծությունները)
Վահան Տերյան
HaRuTԱմսաթիվ: Չորեքշաբթի, 08.05.2013, 18:14 | Գրառում # 16
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում...

Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում,
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս, անհուն մի կարոտ...
 
HaRuTԱմսաթիվ: Չորեքշաբթի, 08.05.2013, 18:15 | Գրառում # 17
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ՄՈՌԱՑԱԾ ՈԻՂԻՆ

Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում
Շրջում է և ինձ կանչում է կրկին,
Ցերեկը տրտում, գիշերը անքուն
Հեռու դղյակի քնքուշ թագուհին։

Կար մի դյութական ուրիշ ժամանակ,
Երբ նրա կանչի հըրաշքին հլու՝
Ես թողնում էի օրերըս մենակ
Եվ այս աշխարհից սլանում հեռու...
Կար մի դյութական ուրիշ ժամանակ...

Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝
Թողնում էի այս վայրերը թառամ,
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ,
Եվ փարում նրան, փայփայում նրան,
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։

Հիմա չգիտեմ այն լուսե ուղին,
Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ինչպես
Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես
Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին...
 
HaRuTԱմսաթիվ: Չորեքշաբթի, 08.05.2013, 18:15 | Գրառում # 18
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ՎԵՐՋԱԼՈԻՅՍԻՆ

Բարակ ամպերը մաղում են ոսկի,
Ջրերը անուշ հեքիաթ են ասում.
Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի,
Հոգնատանջ հոգիս բախտ է երազում...

Լռին դաշտերի հանգիստը խոսուն
Մի հեզ տխրության լույս է ըստվերում.
Խաղաղ ջրերի վճիտ ալմասում
Դողում է ոսկե ամպերի հեռուն։

Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ,
Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում.
Մեկը այնտեղ իր հեռուն է վառել,
Որպես երկինքը ջրի ալմասում։

Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր,
Քո վիշտն է փռված անհուն աշխարհում,
Քո սերն է վառված, և՛ պայծառ, և՛ խոր,
Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում...
 
HaRuTԱմսաթիվ: Չորեքշաբթի, 08.05.2013, 18:15 | Գրառում # 19
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ

Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։

Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ

Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։
 
HaRuTԱմսաթիվ: Չորեքշաբթի, 08.05.2013, 18:16 | Գրառում # 20
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ

Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք ջրերի համար։

Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։

Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...
 
HaRuTԱմսաթիվ: Չորեքշաբթի, 08.05.2013, 18:16 | Գրառում # 21
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
69 69 69
 
LunaԱմսաթիվ: Չորեքշաբթի, 08.05.2013, 18:35 | Գրառում # 22
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Պարգևատրություններ: 50
Հեղինակություն: 119
Կարգավիճակ: Offline
25 25
 
HaRuTԱմսաթիվ: ՈՒրբաթ, 17.05.2013, 16:59 | Գրառում # 23
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
30
 
LunaԱմսաթիվ: ՈՒրբաթ, 17.05.2013, 17:09 | Գրառում # 24
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Պարգևատրություններ: 50
Հեղինակություն: 119
Կարգավիճակ: Offline
9 9 9 9
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 26.05.2013, 17:32 | Գրառում # 25
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
120 120 120
 
LunaԱմսաթիվ: Կիրակի, 26.05.2013, 17:34 | Գրառում # 26
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Պարգևատրություններ: 50
Հեղինակություն: 119
Կարգավիճակ: Offline
9 9 9 9
 
DavitԱմսաթիվ: Կիրակի, 16.06.2013, 18:08 | Գրառում # 27
Շարքային
Խումբ: Օգտվողներ
Գրառումներ: 27
Պարգևատրություններ: 15
Հեղինակություն: 20
Կարգավիճակ: Offline
9 9 9
 
LunaԱմսաթիվ: Երկուշաբթի, 01.07.2013, 18:20 | Գրառում # 28
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Պարգևատրություններ: 50
Հեղինակություն: 119
Կարգավիճակ: Offline
123 123 123 123
 
Ֆորում » Ֆորումի թեմաները » Հայկական գրականություն » Վահան Տերյան (բանաստեղծությունները)
  • Էջ 2-րդ 2-ից
  • «
  • 1
  • 2
Որոնել:


Copyright MyCorp © 2024 |