MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Չորեքշաբթի, 25.12.2024, 12:19
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
HaRuTԱմսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:29 | Գրառում # 1
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
Գիտակցության շնորհիվ իրականացվում է մեր կապը արտաքին միջավայրի հետ. վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։ Գիտակցության լուրջ խանգարման կամ կորստի դեպքում տուժածն այս կամ այն չափով դառնում է անպաշտպան, նրա մոտ թուլանում են կարևոր պաշտպանական ռեֆլեքսները։ Այդ իսկ պատճառով գիտակցության խանգարումները լուրջ վտանգ են ներկայացնում։

Գիտակցությունը բնութագրում է գլխուղեղի գործունեության վիճակը։ Գլխուղեղը նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Յուրաքանչյուր վնասվածք, որը հանգեցնում է գիտակցության խանգարման կամ կորստի, պետք է դիտարկել որպես լուրջ իրավիճակ։ Գլխուղեղը կարող է վնասվել կտրուկ հարվածից, գանգի խոռոչում ճնշման բարձրացումից կամ մի շարք այլ հիվանդությունների և վնասվածքների հետևանքով։ Ուղեղի մահացած բջիջները չեն վերականգնվում։ Նշանակում է՝ մարմնի այն գործունեությունը, որը ղեկավարվում է գլխուղեղի վնասված հատվածով, կարող է ընդմիշտ անհետանալ կամ խանգարվել։ Գիտակցության խանգարումը կարող է լինել նման վնասվածքի աոաջին նշանը։
 
HaRuTԱմսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:30 | Գրառում # 2
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

Տուժածի առաջնային զննում կատարելիս մենք ստուգում ենք գիտակցությունը, սակայն այդ պահին մեզ հետաքրքրում է միայն գիտակցության առկայությունը կամ բացակայությունը։ Տուժածի գիտակցության մակարդակի ստուգումը կատարվում է երկրորդային զննման ժամանակ։ Նյարդային համակարգի խանգարումները կարող են դրսևորվել գիտակցության տարբեր աստիճանների խանգարումներով։ Առաջին օգնության տեսակետից տարբերում են գիտակցության չորս մակարդակներ՝

Լրիվ գիտակից վիճակ. տուժածը խոսում է պարզ, կողմնորոշվում է տարածության և ժամանակի մեջ։ Շարժումերը նպատակաուղղված են։ Ինքնուրույն բացում և փակում Է աչքերը։
Մշուշված գիտակցություն. տուժածը խոսում է անհասկանալի և խառնաշփոթ։ Պատասխանում Է միայն պարզ հարցերին։ Չի կողմնորոշվում տարածության և ժամանակի մեջ։ Քնկոտ Է կամ շփոթված։ Ձայնին կամ հպմանը արձագանքում է աչքերը բացելով։
Մթագնած գիտակցություն. տուժածը չի խոսում։ Կարող Է տարօրինակ ձայներ հանել։ Ցավային գրգիռին արձագանքում Է աչքերը բացելով կամ ոչ նպատակաուղղված շարժումներով։
Անգիտակից վիճակ. տուժածը չի արձագանքում ոչ մի հրահանգի, հպմանը կամ գրգիռին։
 
HaRuTԱմսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:30 | Գրառում # 3
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Գիտակցության խանգարումները կամ կորուստը կարող են բազմաթիվ վնասվածքների և հիվանդությունների արդյունք լինել, այդ թվում՝ սրտի աշխատանքի խանգարումների, շնչառության խանգարումների, գլխուղեղի վնասվածքների (գլխուղեղի ցնցում, գլխուղեղի ճնշում), հանկարծահաս հիվանդագին վիճակների (ուշագնացություն, շաքարախտ, ցնցումային նոպաներ, կաթված)։
Գիտակցության խանգարումները կարող են զարգանալ հանկարծակի, հաճախ առանց որևէ նախանշանների։ Այլ դեպքերում տուժածը կարող է վատ զգալ և հայտնել ձեզ դրա մասին, կամ դուք ինքներդ կարող եք նկատել, որ նա իրեն վատ Է զգում։

Նշանները
նյարդային համակարգի գործունեության (տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության և այլն) խանգարումներ,
գլխացավ, գլխապտույտ,
շշմածություն, թուլություն,
սրտխառնոց, փսխում,
շնչառության փոփոխություններ,
անոթազարկի փոփոխություններ,
մաշկի գույնի փոփոխություններ։

Նման իրավիճակներում համապատասխան օգնություն ցուցաբերելու համար պարտադիր չէ իմանալ գիտակցության խանգարման ճշգրիտ պատճառը։ Բավական է կարողանալ գնահատել գիտակցության վիճակը և հետևել հրատապ գործողությունների փուլերին։ Յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։
 
HaRuTԱմսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:30 | Գրառում # 4
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՑՈԻՆԸ
Ապահովեք տուժածի անվտանգությունը։
Ահազանգեք շտապ օգնություն։
Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք։
Հանգստացրեք տուժածին։
Պաշտպանեք տուժածին գերտաքացումից կամ գերսառեցումից։
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

ԱՆԳԻՏԱԿԻՑ ՏՈՒԺԱԾ

Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։

Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝

շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ,
բերանի խոռոչի պարունակության արտահոսքը։

Անգիտակից վիճակում գտնվող տուժածի մոտ առաջնահերթը շնչուղիների անցանելիության ապահովումն է, սակայն օգնություն ցուցաբերելիս միշտ պետք է լինել գգույշ` աշխատելով տուժածին չպատճառել լրացուցիչ վնասվածքներ, չոլորել նրա ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխին և պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով Է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք նրա ակնոցը։
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024 |