MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Շաբաթ, 18.05.2024, 13:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Ինչպիսի հոդվածներ եք սիրում կարդալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 264
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 19 20 21 22 23 ... 25 26 »
http://myarmstatus.do.am կայքը ունի բավականին ենթակետեր պարունակող մենյու: 

1.Առաջին բաժնում հոդվածներ.
Տարբեր և հետաքրքիր հոդվածներ

2.Տեղեկություններ կայքի մասին.

3.Ստատուսներ.
Տարբեր տեսակի , հետաքրքիր, հումորային ստատուսներ

4.Բլոգ.
Բլգում կգտնեք նորություններ

5.Ֆորում
Ապահովւմ է հետաքրքիր ժամանց.

6.Նկարներ
Բազմաթիվ գեղեցիկ նկարներ

7.Նշաններ
Բազմաթիվ և յուրորինակ նշաններ.

8.Խաղեր

9.Անեկդոտներ
Ծիծաղելի և հետաքրքիր բաժին

10.Թույն անուններ
Զվարճալի անուններ

11.Հետադարձ կապ

12.Նյութեր
Տարբեր տեսակի նյութեր

13.Վիդեո
Այս բաժնում բոլորդ կարող եք դիտել վիդեոներ և ինքներդ էլ ավելացնել

14.Խաղեր
200-ից ավել խաղեր

15.Կայքեր
Կարող եք գտնել կայքեր

16.Թեսթեր
Դեռ թեսթեր չկան բայց շուտով կլինեն

17.Ռադիո չաթ
Բոլորդ էլ կարող եք օգտվել ռադիո չաթից





Կատեգորիա: MyArMsTaTuS.dO.Am | Դիտումներ: 636 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 09.05.2013 | Մեկնաբանություններ (0)

Կորեան գտնվում է Ասիայի արևելյան ծայրամասում, զբաղեցնում է Կորեական թերակղզին ու  3 հզ. կղզիները: Կորեայի ափերն արևելքից ողողում են Ճապոնական, արևմուտքից՝ Դեղին ծովերի, հարավից՝ Կորեական նեղուցի կամ Հարավային ծովի ջրերը: Մայրաքաղաքը Սեուլն է: Տարածքը մոտավորապես 100 հզ. կմ2 է: Երկրի՝ եվրոպացիների կողմից ընդունված Կորեա անվանումը ծագում է  Կորյո պետության անունից: Երկրի 75-80 տոկոսը կազմում են լեռները:  ոշոր գետերն են` Յալուցզյանը, Տումինցզյանը, Նակթոնգանը: Կորեան կանաչ երկիր է: Ունի հարուստ  բուսական աշխարհ: Անտառներն ու թփուտները կազմում են տարածքի 70%-ը: Կորեայում կա բալենու 41 տեսակ, սոճու 8 տեսակ իսկ կաղնու` 22 տեսակ: Կենդանիներից տարածված են վագրը, ընձառյուծը, լուսանը, վարազը, աղվեսը, սիբիրյան կզաքիսը, ջրասամույրը, սկյուռը, կուղբը:  Կորեայի 99 տոկոսը կազմում են կորեացիները: Մինչև XIX դարի վերջը Կորեայի պետական գիրը եղել է չինարենը: 
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 429 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 09.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Կարծիքը ձևավորվում է մարդու տեսակետների,զգացողությունների հիման վրա:Ընդ որում` մարդը կարող է կարճ ժամանակահատվածում կարծիք ձևավորել տարբեր հարցերի շուրջ,այնուհետև փոխել դրանք: Այսինքն`կարծիքը կարող է  մակերեսային չիմնավորված լինել:
Համոզմունքը մարդու երկարատև մտորումների,զգացողությունների, կենսափորձերի արդյունք է: 
Ի տարբերություն կարծիքների`մարդը դժվարությամբ է փոխում իր համոզմունքները :
Եթե կարծիքի և համոզմունքի պարագայում մարդու անհատական
մոտեցումները շատ կարևոր են, ապա փաստերը կախված չեն մարդու սեփական մոտեցումներից:
 Օրինակ`փաստ է,որ Հայրենական  մեծ պատերազմը սկսվել է 1941թ.
Փաստերը դեպքեր են,տարեթվեր,տվյալներ կամ պնդումներ,որոնք կարող են ստուգվել,
հաստատվել կամ հերքվել:
Դուք հաճախ եք ասում,<<Ես գիտեմ,որ..>>Գիտելիքի հարցը դարեր շարունակ հետաքրքրել
է փիլիսոփաներին:
Գիտելիքը  հիմնվում է համոզմունքի և ճշմարտության վրա:Օրինակ`<<Ես գիտեմ,որ Հայա-
ստանի մայրաքախակը Երևանն է>>արտահաըտությունը:Սա գիտելիք է, քանի որ ես համո-
զված եմ,հավատում եմ,որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:Սա գիտելիք է,որովհետև
ճշմարիտ է,որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:Միայն համոզմունքը գիտելիքի համար
բավարար չէ: Օրինակ,եթե մարդը համոզված է,որ <<Հայաստանի մայրաքաղաքը Աշտարակն
է>>,ապա դա ոչ թե գիտելիք է ,այլ մոլորություն,քանի որ<<Հայաստանի մայրաքաղաքը Աշտա-
րակն է>>արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը: Այն ինչ մենք համոզված
ենք ,բայց  իրականում ճշմարիտ չէ,կոչվում է մոլորություն:
Կատեգորիա: Կրթություն | Դիտումներ: 1315 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 08.05.2013 | Մեկնաբանություններ (4)

Նեպալը Դաշնային Դեմոկրատական հանրապետություն է: Գտնվում է Հարավային Ասիայում: Նեպալը լեռնային երկիր է: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր կետը` Ջոմոլունգման (Էվերեստ՝ 8848 մ):  Կան պղնձի, Քրոմի, Նավթի, Գազի պաշարներ: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Ջունգլիներում և անտառներում հանդիպում են փղերը, կապիկները, ընձառյուծները և վագրերը: Իսկ լեռներում տարածված  են հիմալայան արջը, այծյամը և հովազը: Հիմնականում Նեպալում բնակվում են նեպալացիներ կան նաև գուրունգներ և մուրմիներ: Խոշոր քաղաքներն են Կատմանդուն, Լալիտպուրը, Ջանակպուրը, Բհակտապուրը: Արդյունաբերւթյունը թույլ է զարգացած: Նեպալի մայրաքաղաքը Կադմանդուն է: Բնակչությունը մոտավորապես 28 միլիոն մարդ: Պետական լեզուն նեպալերենն է: Նեպալը բուդդայականության կենտրոն է, լամաների նստավայրը: Զարգացած է գիտինատյա նեպալական դասական թատերական ժանր:






                                                                   Նեպալի դրոշը.
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 444 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 08.05.2013 | Մեկնաբանություններ (2)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |