MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
ՈՒրբաթ, 03.05.2024, 11:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Որ եղանակն եք սիրում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 210
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 2 » Լոնդոն
18:25
Լոնդոն
Լոնդոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է: Լոնդոնը գտնվում է ծովի մակերևույթից 5 մետր բարձրության վրա: Լոնդոնը տնտեսական, քաղաքական, մշակութային խոշոր կենտրոն է: Նրա նավահանգստի բեռնաշրջանառությունը տարեկան ավելի քան 60 մլն տոննա է: Լոնդոնում զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, սննդհամի, թղթի, պոլիգրաֆիական, քիմիական, կարի և այլ արդյունաբերություններ:նում գործում են երկու օդանավակայաններ: Լոնդոնում կան  երկու օդանավակայան:Դրանք են` «Հիթրոու» և «Հաթուիկ»  միջազգային օդանավակայանները: Գործում են  բազմաթիվ համալսարաններ, տեխնիկական բուհեր,  Դրամատիկական արվեստի, երաժըշտության և պարի, Արվեստների թագավորական ակադեմիաները, Լոնդոնի թագավորական, Թագավորական աշխարհագրական ընկերությունները, Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտը, ավելի քան 30 թանգարան՝ Բրիտանական, Գիտական, Ազգային ծովային, Բնապահպանական, Վիկտորիայի ու Ալբերտի և այլն, բազմաթիվ պատկերասրահներ՝ Ազգայինը, Թեյթը, Ուոլեսի հավաքածուն և այլն, մոտ 80 թատրոն՝ Ազգային, Թագավորական շեքսպիրյան, «Քովենթ Գարդեն» և այլն: Լոնդոնում են տեղի ունեցել IV և XIV Օլիմպիական խաղերը:
                                                 Հայերը Լոնդոնում

Լոնդոնում առաջին հայ առևտրականները հայտնվել են դեռևս XIII դարում: Հայերը Լոնդոն են գաղթել Թուրքիայից, Հնդկաստանից, Ադրբեջնից նաև Իրանից: Ներկայումս  Լոնդոնում բնակվում է մտավորապես 14 հզ. հայ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին է: Քաղաքում գործում են կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա  դպրոցներ, ՀԲԸՄ-ի և ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղերը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, Հայտունը, ավանդական հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները:
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 489 | Ավելացրեց: HaRuT | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Luna  
0 Spam
139 139 139 139 38 38 38 lavna

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |