MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
ՈՒրբաթ, 03.05.2024, 07:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Դուք սիրում եք Քիմիան?
Պատասխանների ընդհանուր քանակը: 361
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 2 » Մարդու տարիքը
21:30
Մարդու տարիքը

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ  



   

Ծննդյան օրից մարդու կյանքում սկսվում է մանկության փուլը,որը շարունակվում է  մինչև 11-12 տարեկանը:Այս տարիքի մարդը բացահայտում է աշխարհը,գտնվում է ձևավորման փուլում, ունենում է իդիալներ: 1-3 տարեկանում է երեխայի խոսքը,նա ճանաչում է մտերիմներին:Երեխան սովորում խաղալ տարբեր առարկաներով,շփվում է մարդկանց հետ ու նմանակում մեծերին: 4-6 տարեկանը շատ կարևոր շրջան  է մարդու կըանքում:Այս տարիքի երեխան ձեռք է բերում շփվելու հմտություն,կարողանում է գնահատել իր ընկերներին`նկատելով նրանց դրական,այնպեսել բացասական գծերը:Դպրոցական տարիքին բնորոշվում է  գիտելիքների ձեռքբերումով:Երեխան շատ բաներ է իմանում աշխարհի և իր մասին,կարողանում է գրել,կարդալ,հաշվել: ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ Դպրոցական տարիքի ամենաբարդ շրջանը դեռահասությունն է`11-16 տարեկանը:Այս տարիքն ընդունված է անվանել անցումային: Այս տարիների ընթացքում դեռահասը փոխվում է և’ֆիզիկապես, և’ հոգեպես: Այս փոփոխությունների պատճառով դեռահասները 
արագ են հոգնում, ունենում են տրամադրության  կտրուկ փոփոխություններ (անկումներ և վերելքներ): Գիտնականները գտնում են,որ այս տարիքում ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենում
դեռահասների գիտակցության մեջ: Դեռահասների մոտ դրսևորվում են երկու հակասական ձգտումներ:
Մի կողմից` նրանք փորձում են հեղինակություն ձեռք բերել իրենց ընկերների շրջանում,մյուս կողմից` փորձում
են լինել ինքնուրյուն:  Հենց այս տարիքում են դեռահասները մտածում իրենց ապագայի մասնագիտության մասին:
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ  17 տարեկանից սկսվում է պատանեկության շրջանը:18 տարեկանում պատանին դառնում է չափահաս,իրավունք է ստանում մասնակցելու ընտրություններին:Այս տարիքում պատանիների մի մասը շարունակում է իր ուսումը,մյուսները աշխատանքի են 
ընդունվում,երրորդները` մեկնում  զինվորական ծառայության:Պատանեկությունը մեծ հույսերի և անակնկալիքների շրջան է:Այս շրջանին բնորոշ են ծայրահեղական գնահատականները,ամեն ինչ սև ու սպիտակ ներկաըացնելու հակումը: 
ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔ
Պատանեկությանը հաջորդում հասւն տարիքը: Գիտնականները հասուն տարիք են համարում 21-ից 55-60 տարեկանն  ընկած ժամանակահատվածը:Այս տարիքը մարդու ֆիզիկական,մտավոր,ստեղծագործական
 կարողությունների ծաղկման շրջան է:Հոգեբանները պնդում են,որ գիտության մեջ ամենալուրջ հաջողություններն արձանագրվում
են 35-45 տարեկանում:Հասուն տարիքում մարդիկ ձգտում են մասնագիտական հաջողությունների հասնելը,ընտանիք ստեղծելու և երեխաներ դաստիրակել:Այս տարիքի մարդիկի կայուն հայացքներ են ունենում:
ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
 Կյանքի վերջին փուլը ծերությունն է:Այն սկսվում կենսաթոշակային տարիքից:Սխալ է մտածել,որ այս
տարիքի մարդիկ այլևս ոչինչի ընդունակ չեն կամ քիչ բանի են ընդունակ:Շատ մարդիկ այս  տարիքում էլ շարունակում են աշխատել,ստեղծագործել,հետաքրքրվել կյանքով,լինել ակտիվ:Այս  տարիքի մաևդիկ ունենում են հարուստ կենսափորձ,իմաստություն:Պատմությունը վկայում է ,որ ծերության տարիներին մարդիկ կարողանում են մեծ հաջողությունների հասնել:Օրինակ` հայտնի
գիտնական,Նոբելյան մրցանակի դափնեկիր Ի.Պվլովը իր հիմնական աշխատությունը գրել է 77 տարեկանում:
Այնուհանդերձ, 70 տարեկանից հետո մարդկանց զգալի մասը ունենում է առողջական խնդիրներ,շատ շուտ են հոգնում:

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 810 | Ավելացրեց: Luna | Տեգեր: Kyanq | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Luna  
0 Spam

1 HaRuT  
0 Spam

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |