Պարույր Սևակ - Բանաստեղծություններ
|
|
Luna | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 01.05.2013, 19:51 | Գրառում # 31 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:
Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում, ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:
Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ, Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:
Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜, Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար: Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 01.05.2013, 19:52 | Գրառում # 32 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Իսկ դու ուրիշինն ես, Իսկ դու ուրիշինն ես, Դու´ - ուրիշի՛նը։
Դու´, իմ հարազա՛տը, Մոտի՛կ հարազատը, Եվ – ուրիշի՛ն... Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ, Չէ՞ր կարելի, ասա´։ Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել, Իմ սիրելի՛, ասա´...
Եվ նա ով է՝ գիտե՛մ։ Պարզ է. նա ո´չ կարիճ, Եվ ո´չ էլ իժ է նա։ Գուցե վատ չէ այնքան, Գուցե լավն է անգամ, Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա...
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 01.05.2013, 19:54 | Գրառում # 33 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| ԱՎԱՏՈՒՄ ԵՄ Հաճախ սիրում եմ, Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։ Հաճախ լռում եմ, Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են: Նաև խղճում եմ, Եթե զղջաում են։ Հիասթափվում եմ, Եթե խաբվում եմ։ Նաև ատում եմ, Եթե ստում են։ Բայց ամենի՛ց խոր Ես հավատում եմ: Ո՛չ միայն գիտեմ. Ես հավատում եմ Երկնի բացխուփիկ քողարկությանը, Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը, Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։ Ո՛չ միայն գիտեմ. Ես հավատո՛ւմ եմ, Որ անհնար Է արևը բանտել, Երկնակամարի զարդերը քանդել, Խմորի նման հունցել ու գնդել Կապույտը ծովի, Ատելի լուսնին բռնել վռնդել Երկնքից ծավի... Ինչո՞ւ թաքցնեմ. Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն: Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։ Գիտի կործանե՛լ, Բայց և... գո~րծ անել, Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝ Աշխարհը լցնել շռայլ բերքերով: Նույն այդ ձեռքերով` Ե՛վ ճրագ մարել, Եվ խարույկ վառել: Նու՛յն այդ ձեռքերով` Ե՛վ դանակ խրել, Ե՛վ վեպեր գրել։ Նա գիտի զարկե՛լ Ու զրկե~լ գիտի, Բայց գիտի գրկե՛լ Ու փրկե~լ գիտի։ Նա գիտի կեղծե՛լ Ու սրբապղծե՛լ, Առավել ևս՝ Գիտի ստեղծե~լ։ Ես նրան հաճախ դատափետում եմ, Երբեմն նրան նույնիսկ ատում եմ, Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։ Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը` Ստորությա՛նը Ու չարությա՛նը, Այլ խորությա~նը Ու բարությա~նը. Ոչ ծերությանը, Այլ նորությա՛նը՝ Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,- Ես հավատում եմ կենդանի մարդուն, Առավել` նրա ծնվելիք որդուն ։ Ես ավատում եմ նրա անուրջին. Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,– Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։ Եվ Վեներայի լանջին կկառչի,— Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը... Ես հավատում եմ նրա ծով խելքին Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը, Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։ Ես հավատում եմ նրա մատների Հար անհատնելի ճարտարությանը, Նրա ոտների արդարությանը. Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝ Էլի~ ճար կանեն, Տե՛ղ կհասցնեն... Ես հավատում եմ հավատի~ն մարդու` Իմ ա՛յս հավատին...
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 01.05.2013, 19:55 | Գրառում # 34 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| ՄԻԱՆԳԱՄԻՑ Ասում են, թե միանգամից կեանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ խելօքանան, Զո՛յգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ երեքանան։ Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՞չ այսօրն է անցեալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք։
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպս է, ինչպես որ կայ։ Սակայն եթե իմ կեանքի մեջ գէթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում Ու երազում։ Ես կասեի. Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց...
|
|
| |
|
|
HaRuT | Ամսաթիվ: Երկուշաբթի, 24.03.2014, 14:47 | Գրառում # 37 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
Arsen | Ամսաթիվ: Շաբաթ, 29.03.2014, 12:54 | Գրառում # 38 |
Սերժանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 44
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |