Պարույր Սևակ - Բանաստեղծություններ
|
|
HaRuT | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:51 | Գրառում # 1 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| Անկեղծ ասած
Անկեղծ ասած` այս ամնեից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ. Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել, Վատդ թողած` լավդ թվել, Հավատացրել , հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել ` Չտեսնված, չեղած մի դուռ: Սակայն ի՞նչ եմ ստացել Այդ ամենին ի տրիտուր: Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:
Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես կարծել երկար, Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել: Ճիշտ ճամփից ես միայն շեղել: Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի~նչ, ոչի~նչ: Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:
Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու ... որ դու նման լինես իմ երազին: Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ. «Տղան հասավ իր մուրազին, Դուք էլ հասնեք ձեր մուրազին»: Հեքիաթն, այո, միտքս ընկավ... Դու` հեքիաթում հրաշք աղջիկ, Այնիչ կյանքում` ինչ-որ... չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...
Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:
Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում, Մե~կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում. Ցած է ընկնում երեք խնձոր- Մեկ` ասողին, Մեկ` լսողին, Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին...
Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ...
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:51 | Գրառում # 2 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| Գովերգում եմ
Գովերգում եմ այն խարույկը, որ բնավ չի մտահոգվում, Թե իր մահն է իր իսկ բոցը: Գովերգում եմ ես այն մորը, Որը ծնում և չի հոգում, Թե ուր պիտի տեցավորի առանց այն էլ նեղ սենյակում Նորածընի օրորոցը: Գովերգում եմ ես այն օրը, Որը գալիս ու տալիս է, Ինչ երազել- տենչացել են ձիգ տարիներ: Գովերգում եմ ես այն նորը, Որը ոչ ոք չի հորինել... Գովերգում եմ ես այն լավը, Որ մեռնում է նրա մասին չցավելուց, Եվ այն ցավը, Որ ծնվում է շատ սիրելուց. Եվ այն սերը, որ ոչ կույր է, Ոչ էլ դիտմամբ` ակնոցավոր. Գովերգում եմ և այն լուսե գաղափարը, Որ չի դառնում նեղ կաղապար. Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով, Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն Ու բաց անում նոր ճանապարհ... Գովերգում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել, Այն ջրանցքը, որ չի շինվում արյան գնով, Այն արյունը, որ թափվելուց զուր չի թափվում, Այն թափվելը, որ վերստին հավաքելու հնար ունի, Այն հնարը, որ չի խաբում, Այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու, Որոնումը, որ ի վերջո չի հասցնում մոլորումի, Մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով...
...Եվ վերջապես, գովերգում եմ գովերգումը: Թող բան լինի գովերգելու...
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:51 | Գրառում # 3 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| ԱՊՐԵԼ
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը: ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքըդ քեզ արհամարհես ու համառես, քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛, համբերատար քեզ հետ խոսի՜, հակառակո՛ւմ քեզ համոզի ինքը... հզոր Հանրությունը...
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ ուրիշի խինդով խնդաս, Որ ուրիշի ցնծությունով Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս: Լինես, մնաս ամենքի հետ, Նրանց կամքին հպատակվես, «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ, Նրանց ցավով լուռ տապակվես: Տրվես նրանց լույսի նման Եվ չխաբես՝ հույսի նման: Արշալույսի նման բացվես նրա՛նց համար, Վերջալույսի նման բոցվես նրա՛նց համար: Թե լաց լինես՝ նրանց համար, Թե բաց լինես՝ նրանց համար: Եվ հա՜ց լինես նրանց համար՝ հոգևոր հա՛ց, Քեզ նրանցով կյանքում զինես Եվ նրանցով կյանքում լինես ոգևորվա՜ծ: Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ, Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ: Թշվառ՝ ինչպես անապաստան, Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս, Որ նրանց հետ մթնես-ամպես, Եվ նրանց հետ շանթարձակվես. Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, Մեկտեղ դառնաս գունդուկծիկ. Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝ Ինչպես նամակ և կամ բացիկ...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ, Կյանքդ խառնել նրանց կյանքին, Տառապանքդ՝ տառապանքին, Ջանքդ՝ ջանքին, Ցանքդ՝ ցանքին, Եվ ենթարկվել նրանց կամքին, Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,- Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:56 | Գրառում # 4 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Դ ՈՒ
Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...
Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...
Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանւմ Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...
Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնւմ ես ինձ ու հեռանում՝ Լքվաց տան պես ճեղք եմ տալիս, Ծեփըս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղւնի մեջ ու գերանում...
Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն...
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:58 | Գրառում # 5 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Նամակ
Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..."
Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...
Իսկ ո՞ւր ե տարվա կը, մե՛ր եղանա Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 19:59 | Գրառում # 6 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Լավագույնը Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ, Փակ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների` Բաց աչքերովը:
Լավագույն երգը Բաց պատուհանից – հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի , Որ չի կամանեում հսկա կայսրություն:
Լավագույն հավատն այն է, որ երբեք Չի դառնում կրոն:
Լավագույն դիմակն այն է, անակասկած, Որ կոչվում է դեմք:
Լավագույն դերը` Վատ խաղացվածը:
Լավագույն սերը ` Կիսա~տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը Վարդն է:
Լավագույն կապիկն աշխարհում Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ Ներեցեք... ես եմ...
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:01 | Գրառում # 7 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Անծանոթուհուն
Ես մտածում եմ. ԿԱնցնի մի շաբաթ, Ու ես վերստին կտեսնեմ նրան, Ում հանդիպեցի առաջի~ն անգամ, եվ մի – երկու բառ փոխանակեցինք` Չծանոթացած:
Կտեսնեմ նրան Ու կասեմ §դու¦-ով.
-Թույլ տուր տամ մի հարց, Բայց շատ եմ խնդրում, Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք: Անցել է ահա ուղիղ մի շաբաթ, Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ, Անվե~րջ – անդադա~ր ժպտացել: Ինչու±:
Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ի~նչ էլ ինձ ասես` Ես գոհ կմնամ, Իսկ եթե շիկնես` Առավե°լ ևս: Իսկ եթե շիկնես` Կշարունակեմ. -Երկու փոսիկիդ, Որ կա երեսիդ, Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել Հմայքի ծովո~վ:
Ես նո°ր հասկացա, Թե ոնց է լինում, Որ հողագնդի կլոր կողերից Ծովերը երբեք չեն թափվում ներքև, Ու չեն դատարկվում այն փոսիկները, Որ մենք կոչում ենք ծովերի հատակ...
Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ի~նչ էլ որ ասեսէ Ես գոհ կմնամ: Միայն... միայն թե դու չնկատես, Որ հանկարծ ես քեզ` Անծանոթուհուդ, Դիմել եմ §դու¦-ով:
Թե չնկա -Դե~ , անունդ ասա...տես` Ես այնժամ կասեմ.
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:03 | Գրառում # 8 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| ԱՅԴ Ո՞Վ Է ԱՍԵԼ՝ ՆՈՐԻՑ ԵՆ ՍԻՐՈՒՄ ՆՈՐԻ՛Ց ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻ՜Ն …
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։ Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն …
Ու երբ մինչ—իսկ այլուրից (դեռ տա՜ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենց կլորակ սանրով Մազերդ են սանրում, իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում. Երբ օտար մեկի շարժումի, դեմքի Նմանությունը հեռու-մոտավոր Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձր—ներից հողն ասես թթվում Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ, Որ մենակ ես դու իբր— մի … Իգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,- Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ Նույն զգացումը անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո, Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն, Մանզի կա մթին մի կախյալություն Ջղի — արյան, հոգու — կրքի. Քանզի նռանը հանման-գումարման Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետ— բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում …
Ուստի մինչ—իսկ սիրառատ հոգին Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:04 | Գրառում # 9 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։
Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու... որ դու նման լինես իմ երազին։ Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. «Տղան հասավ իր մուրազին, Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ... Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ. Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում, Ցած է ընկնում երեք խնձոր- Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին...
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ.
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:05 | Գրառում # 10 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| Luna,
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:08 | Գրառում # 11 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| HaRuT,
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:09 | Գրառում # 12 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| Luna, Karox es temaner bacel
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:11 | Գրառում # 13 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| HaRuT, chgitem erek porceci chexav
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Երեքշաբթի, 23.04.2013, 20:16 | Գրառում # 14 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Քվեարկության հարցը: HaRuT, ԻՆՉ ՊԻՏԻ ԳՐԵՄ ՈՒ ՏԱԼԻՍ Է ԵՐԿՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ԸՆՏՐԵՄ
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 24.04.2013, 10:51 | Գրառում # 15 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
| Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...
|
|
| |