Խաչատուր Աբովյան
|
|
HaRuT | Ամսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:38 | Գրառում # 1 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| "
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:38 | Գրառում # 2 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| ՎԱԹԱՆ
Ա՜խ վաթան , վաթան՝ քո հողին ղուրբան, Քո ծխին ղուրբան , քո ջրին ղուրբան , Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ, Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան:
Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը , Էս դաշտն ու սարերն , էս սուրբ ձորերը , Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր Քաշել են , մնացել , ա՜խ հիմիկ անտէր :
Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած, Ա՜խ, ջրի , կրակի մենք եսիր դառած, Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը, Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը :
Ա՜խ , մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել, Արինը ցամքել , մեր կուռը թուլացել , Եարաբ , կը տեսնե՞մ, ա՜խ , ես մէկ օր էլ Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել :
Էն ի՞նչ շունչ կըլի , որ էս նոր հոգին Փըչի վեր կացնի քնից մեր ազգին. Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին:
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:39 | Գրառում # 3 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| ԾԱՌԵՐՆ ՈԻ ԿԱՑԻՆԸ
Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն էկան Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան, Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն, Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն: «Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի», Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի: «Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞ Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»: Թո՛ղ իմացողը ինքը իմանա, Ու նհախ տեղը կացնի կոթ չտա: Թե չէ սկիզբը իրան կկտրի, Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛:
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:39 | Գրառում # 4 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈՒ ՍԱԼԴԱԹԸ
Սալդաթի մեկը մեկ դուքան մտավ, Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ, Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել, Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ: Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովը Գրվանքա, կշեռք, բաքմազն գդալով Մեյդան կըբերեր, չափ ու ձև կաներ Պակասն, ավելին գլխիցն վեր կառներ՝ Սալդաթի ձեռը փլավ չէր ուտում, Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն: Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցըրեց, էնպես բախկալի սաղ աչքին խըփեց, Որ ընչանք նա իր գլուխը լաց կըլեր, Ռուսվա երեսն ու աչքը կըսրբեր, Սալդաթն սաղ կճուճ բաքմազն վեր առավ, էն գնալն էր, որ գնաց, եդ չեկավ: Բանն ընչանք բանի վերջը կհասնի, Գողը՝ քարվանը կըտա, կըտանի. Թե աչքդ էլ քոռ է, սարհեսաբ բանիդ Կա՛ց, թե չէ էլածն ջո՛ւր կդառնա ձեռիդ:
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:39 | Գրառում # 5 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
| ՖՈՐԹՆ ՈԻ ԽՈԶԸ
Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած Կովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջին: Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում: Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ, Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ: «Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը Հո մեզանից ա ստանում մարդը, էս ի՜նչպես բան ա, մեր միսն էլ ուտում, էլի էս խոզին ընդունում, սիրում» — Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս», Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս, Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛, Որ նըհախ տեղը լավություն անի: Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն, Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»— Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ, Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ: «Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց: — «Գարո՛ւ հեսաբն է», — նա պատասխանեց: Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի, Քըթից կհանեն, ինչ օր որ ըլի: —
|
|
| |
Luna | Ամսաթիվ: Շաբաթ, 08.06.2013, 20:27 | Գրառում # 6 |
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Շաբաթ, 29.03.2014, 21:16 | Գրառում # 7 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |