MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Չորեքշաբթի, 27.11.2024, 09:30
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Խաչատուր Աբովյան
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:38 | Գրառում # 1
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
"
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:38 | Գրառում # 2
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ՎԱԹԱՆ

Ա՜խ վաթան , վաթան՝ քո հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան , քո ջրին ղուրբան ,
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան:

Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը ,
Էս դաշտն ու սարերն , էս սուրբ ձորերը ,
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են , մնացել , ա՜խ հիմիկ անտէր :

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,
Ա՜խ, ջրի , կրակի մենք եսիր դառած,
Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,
Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը :

Ա՜խ , մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամքել , մեր կուռը թուլացել ,
Եարաբ , կը տեսնե՞մ, ա՜խ , ես մէկ օր էլ
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել :

Էն ի՞նչ շունչ կըլի , որ էս նոր հոգին
Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին:
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:39 | Գրառում # 3
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ԾԱՌԵՐՆ ՈԻ ԿԱՑԻՆԸ

Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն էկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն:
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի:
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»:
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա:
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛:
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:39 | Գրառում # 4
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈՒ ՍԱԼԴԱԹԸ

Սալդաթի մեկը մեկ դուքան մտավ,
Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ,
Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել,
Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ:
Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովը
Գրվանքա, կշեռք, բաքմազն գդալով
Մեյդան կըբերեր, չափ ու ձև կաներ
Պակասն, ավելին գլխիցն վեր կառներ՝
Սալդաթի ձեռը փլավ չէր ուտում,
Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն:
Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցըրեց,
էնպես բախկալի սաղ աչքին խըփեց,
Որ ընչանք նա իր գլուխը լաց կըլեր,
Ռուսվա երեսն ու աչքը կըսրբեր,
Սալդաթն սաղ կճուճ բաքմազն վեր առավ,
էն գնալն էր, որ գնաց, եդ չեկավ:
Բանն ընչանք բանի վերջը կհասնի,
Գողը՝ քարվանը կըտա, կըտանի.
Թե աչքդ էլ քոռ է, սարհեսաբ բանիդ
Կա՛ց, թե չէ էլածն ջո՛ւր կդառնա ձեռիդ:
 
HaRuTԱմսաթիվ: Կիրակի, 02.06.2013, 11:39 | Գրառում # 5
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
ՖՈՐԹՆ ՈԻ ԽՈԶԸ

Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած
Կովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջին:
Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում:
Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ,
Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ:
«Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը
Հո մեզանից ա ստանում մարդը,
էս ի՜նչպես բան ա, մեր միսն էլ ուտում,
էլի էս խոզին ընդունում, սիրում» —
Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս»,
Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս,
Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛,
Որ նըհախ տեղը լավություն անի:
Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն,
Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»—
Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ,
Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ:
«Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց: —
«Գարո՛ւ հեսաբն է», — նա պատասխանեց:
Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի,
Քըթից կհանեն, ինչ օր որ ըլի: —
 
LunaԱմսաթիվ: Շաբաթ, 08.06.2013, 20:27 | Գրառում # 6
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Պարգևատրություններ: 50
Հեղինակություն: 119
Կարգավիճակ: Offline
139 139 139 139 139
 
HaRuTԱմսաթիվ: Շաբաթ, 29.03.2014, 21:16 | Գրառում # 7
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Պարգևատրություններ: 52
Հեղինակություն: 130
Կարգավիճակ: Offline
47 47 47 47
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024 |