MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Շաբաթ, 23.11.2024, 18:27
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Թուրքիա
DavitԱմսաթիվ: Երկուշաբթի, 01.07.2013, 11:07 | Գրառում # 1
Շարքային
Խումբ: Օգտվողներ
Գրառումներ: 27
Պարգևատրություններ: 15
Հեղինակություն: 20
Կարգավիճակ: Offline
Թուրքիա

Ավելացված է (01.07.2013, 11:07)
---------------------------------------------
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

Ավելացված է (01.07.2013, 11:07)
---------------------------------------------
Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ:

Ավելացված է (01.07.2013, 11:07)
---------------------------------------------
Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:
Թուրքիան առավելապես լեռնային երկիր է՝ Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Հյուսիսից եզերվում է Պոնտական, հարավից՝ Տավրոսի լեռներով: Երկրի արևելքում, ՀՀ-ի հարևանությամբ, Արաքս գետի աջ ափին վեր են խոյանում Մեծ ու Փոքր Մասիսները:

 
LunaԱմսաթիվ: Երկուշաբթի, 01.07.2013, 18:18 | Գրառում # 2
Գեներալ-լեյտենանտ
Խումբ: Ակտիվ Մասնակից
Գրառումներ: 281
Պարգևատրություններ: 50
Հեղինակություն: 119
Կարգավիճակ: Offline
25 25 25 25 apres
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024 |