Lilit | Ամսաթիվ: Կիրակի, 23.03.2014, 17:09 | Գրառում # 1 |
Մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 112
Կարգավիճակ: Offline
| Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարում, այսօր՝ մարտի 23-ին, նախանշված է 9-րդ տուրը, որի շրջանակում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպում է Շահրիյար Մամեդյարովի հետ։
Մրցակիցները ստուգատեսի առաջին շրջանում (երկրորդ տուրում) արդեն մրցել են միմյանց հետ, որում սպիտակներով առավելության է հասել հայ գրոսմայստերը։ Նախորդ` 8-րդ տուրում, հիշեցնենք, Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վիշի Անանդի հետ և ներկայումս երկուսն էլ վաստակել են 5-ական միավոր՝ բաժանելով մրցաշարային առաջատարությունը։
Իսկ, ահա, Լևոնի այսօրվա ադրբեջանցի մրցակիցը 8-րդ տուրում սևերով ոչ-ոքի է ավարտել Վեսելին Տոպալովի հետ պարտիան և բացի Անանդից ու Արոնյանից, ինչպես նաև երրորդ տեղում ընթացող Կրամնիկից, մյուս 5 մասնակիցների հետ նույնպիսի՝ 3,5 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը:
|
|
| |
HaRuT | Ամսաթիվ: Կիրակի, 30.03.2014, 17:02 | Գրառում # 2 |
Գեներալ-մայոռ
Խումբ: Ադմինստրատոր
Գրառումներ: 527
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |