MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Երկուշաբթի, 29.04.2024, 14:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Դուք facebook-ում գրանցված եք?
Պատասխանների ընդհանուր քանակը: 302
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24
  Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը միայն այն բանի համար, որ կույր էր: Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. մի տղա էր, ով սիրում էր նրան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր բոլորից ու ամեն ինչից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»: Ու հրաշք տեղի ունեցավ. նրան ասացին որ հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, ով նրան անմիջապես հարցրեց. «Հիմա, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային և ի՞նչ տեսավ… տղան կույր էր: Այն միտքը, որ կյանքի մնացած օրերն անցկացնելու է կույր տղայի հետ, սարսափեցրեց նրան և… հրաժարվեց ամուսնանալ: Երիտասարդ սիրահարը, գլխիկոր հեռացավ: Անցան օրեր և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ, հոգ տար աչքերիդ համար, քանի որ քոնը լինելուց առաջ, դրանք ինձ էին պատկանում»: Ահա, թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա, թե ինչպես է արձագանքում իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի օր առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենադժվար պահին, ով էր ասում՝ դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան կհոգա:
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 675 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (2)

Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական 
կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման 
պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի 
առաջին ցեղասպանություն: 




«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի, այն մի փոքր արյունը, որ դեռ նրան սնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ, մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում»:
Ասել է Ֆրանսիացի  ճանաչված գրող Անատոլ Ֆրանսը.


                 Հայոց ցեղասպանւթյան ճանաչման ժամանակագրություն
Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),
Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),
Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),
Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),
Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),
Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),
Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),
Վատիկան (2000 թ-ին),
Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),
Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),
Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 700 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (2)

My WebPage


Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: 

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում
 

Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
 

Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚ 

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚ 

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
 

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
 

Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚ 

Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
 

եղեցկի՛ն‚ 

Բարու՛ն‚ 

Վսեմի՛ն‚ 

Լավի˜ն… 

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
 
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում 

Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
 
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. 

Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ 

Երբ եղել ենք շատ 

Ու եղել կանգուն‚ 

Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ 

Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:

Եթե գերել ենք՝ 

Լոկ մեր գրքերով. 

Եթե տիրել ենք՝ 

Լոկ մեր ձիրքերով… 

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚ 

Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել: 

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
 

Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ 

Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. 

Շինել ենք կամուրջ‚ 

Կապել ենք կամար‚ 

Ամե˜ն տեղ հերկել‚ 

Հասցրել բերքեր‚ 

Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝ 

Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚- 

Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ 

Մեր հոգուց՝ մասունք‚ 

Եւ նշխար՝ սրտից… 

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - 

իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ 

Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
 
Գիտենք թշնամու կողը մխրճվել 

Ու բարեկամին դառնալ աջակից. 

Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ 

Մեկի փոխարեն տասն հատուցելով… 

Հօգուտ արդարի եւ արեգակի 

Գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ… 

Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ 

Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել. 

Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ 

Գիտենք մոխրանալ որպես վառ կրոն. 

Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚ 

Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով… 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ 

Բայց մեզ էլ գիտենք - 

Մեզ հայ են ասում:

Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք… 

Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 758 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (3)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |