MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 28.04.2024, 23:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Որտեղ կուզենաիր ապրել 1 տարի անվճար
Պատասխանների ընդհանուր քանակը: 665
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 27 » Երջանկություն
14:24
Երջանկություն

Երջանկությունը,որին մարդիկ շատ փոքր են ճանաչում,և ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում,

հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում,որոնց մենք<<թշվառների կացարան>> ենք անվանում:
Ապրիր արդար վաստակով, ճանաչել չափավորությունը և գիտենալ գոհ լինել յուր ունեցվածքով,ահա երջանիկ լինելու առաջին պայմանները:
Մարդկային կեցության առեղծվածային երևույթներից մեկն էլ այն է,որ մեզ երջանիկ է դարձնում այն ամենը,ինչին մենք ի սկզբանե վերագրել էինք (հաճախ չգիտակցելով) մեզ երջանիկ դարձնելու կարողությունը:Եվ հետևաբար`հենց որ այդ հանգամանքները բացակայում են,մենք սկսում ենք մեզ զգալ դժբախտ կամ գոնե ինչ-որ բանի կարոտ…
Հրաշալի է,որ կա կյանքը… Հրաշալի է, որ այն իր տարբեր իրավիճակներով,խնդիրներով ու դժվարություններով մեզ ստիպում է աշխատել,տքնել,ճիգել գործադրել…Եվ երջանկությունը հենց կյանքի զգացողության մեջ է,ապրելու մեջ է:
Կա մարդկանց  մի երրորդ խումբ`իմաստություն սիրողների խումբ,որը հասկացել է,որ երջանկությունը մարդու վերաբերմունքն է իրեն տրված իրականության հանդեպ:Եթե մարդը կարողանում է գնահատել,արժևորել այն,ինչ ունի,նա սովորում է լինել երջանիկ կամ երբեմն-երբեմն զգալ երջանկության առկայությունը:Երջանկություն զգալու պատճառներն անսահման են:Կյանքը մեզ շռայլելորեն պարգրում է դրանք, եթե..մենք մեր դժգոհությամբ և պակասության զգացումով չխանգարենք մեզ տեսնել և զգալ այդ ամենը:Պետք չէ երջանկություն որոլել անսովոր,շքեղ հանգամանքներում,ցանկալի է երջանկությունը սովորել տեսնել սովորականի մեջ,այն ամենի մեջ, ինչ ունենք այսօր,այստեղ:
Պետք է տեսնել այդ երջանկությունը,այլապես վաղը կարող է ուշ լինել…Ցավոք,մարդիկ հաճախ չեն գնահատում այն,ինչ ունեն, սակայն դրա կորստի պարագայում սուր կերպով գիտակցում են իրենց դժբախտությունը…:
Մարդը ի սկզբանե գիտի,որ իրեն տրված կյանքը,առողջությունը,կարողությունը ժամանակավոր են: Հետևաբար`նա պետք է սովորի գնահատել այն ժամանակը,որ ունի ապրելու,սիրելու,որոնելու,աշխատելու համար:Նա պետք է սովորի գնահատել իրեն շրջապատող մարդկանց,որոնք իր նման անկրկնելի ու ժամանակավոր են:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 665 | Ավելացրեց: Luna | Տեգեր: erjankutyun | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Luna  
0 Spam

1 HaRuT  
0 Spam

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |