| Մեր հարցումը | |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 4 Հյուրեր. 4 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 15 » Երևան
|
Երևանը Հայաստանի Հանրապետության 12-րդ մայրաքաղաքն է: Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին: «Երևան» անունը կապվում է Էրեբունի քաղաք-ամրոցի անվան հետ, կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան եզրին՝ Հրազդանի ափերին՝ ծովի մակարդակից 900–1200 մ բարձրության վրա՝ 7–8-բալլանոց սեյսմիկ գոտում: Երևանի տարածքը բնակեցված է հնագույն ժամանակներից: Հրազդանի ձորում հայտնաբերվել են քարեդարյան կացարանների և նյութական մշակույթի մնացորդներ: Հայտնի են Շենգավիթի էնեոլիթյան, Ծիծեռնակաբերդի, Կարմիր բլուրի և բրոնզեդարյան այլ բնակատեղիներ: Կլիման ցամաքային է: Ամառը` չոր և տաք է, իսկ ձմեռը ցուրտ և խոնավ: Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա:
Երևանը հարուստ է բազմաթիվ և բազմաժանր հուշարձաններով։ Երևանի հրապարակներն ու փողոցներն աշխատանքներով զարդարել են Անդրեաս Տեր-Մարուքյանը,Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը, Արա Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Լևոն Թոքմաջյանը և այլ տաղանդավոր քանդակագործներ: |
|
Կատեգորիա: Երկրներ |
Դիտումներ: 699 |
Ավելացրեց: HaRuT
| - Վարկանիշ -: 5.0/1 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|  |
 | |  |
|
|