MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Հինգշաբթի, 26.12.2024, 03:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Որերորդ դասարան եք?
Պատասխանների ընդհանուր քանակը: 558
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Հետաքրքիր
1 2 »

Սկանդալաըին երգչուհի 21-ամյա Մայլի Սայրուսը իր մենահամերգի ժամանակ համագործակցել է 31-ամյա պարուհի Ամազոնկա Էշլիի հետ, որը ունի 2 մետրից ավելի հասակ և 136 կգ է: Մենահամերգի ընթացքում բեմում նաև թզուկ պարուհի է եղել, որը ավելի դիտարժան է դարձրել Սայրուսի ելույթը: Վիդեոն կարող եք դիտել մեր մենյուի վիդեո ենթաբաժնում:Մայլի Սայրուսի` մեծ աղմուկ հանած մենահամերգը 

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 960 | Ավելացրեց: Lilit | Ամսաթիվ: 05.04.2014 | Մեկնաբանություններ (3)

Հիսուսը չուներ ծառաներ, բայց Նրան Տեր էին ասում... 

Հիսուսը չուներ բարձրագույն կրթություն, բայց Նրան Ուսուցիչ էին կոչում... 

Հիսուսը չուներ դեղեր, բայց Նրան Բժշկող էին կոչում... 

Հիսուսր չուներ զորք, բայց թագավորները վախենում էին Նրանից... 

Նա չեր հաղթում մենամարտերում, բայց Նա գրավեց ամբողջ աշխարհը... 

Նա ոչ մի մեղք չգործեց, բայց Նրան խաչեցին... 

Նա մահացավ ու թաղվեց, բայց հարություն առավ... 

Նա համբարձվեց երկինք, բայց Նա մինչ օրս ապրում է մեր մեջ...♥
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 683 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 20.03.2014 | Մեկնաբանություններ (2)

Բույսերի տարօրինակ ձևափոխության պատճառները շատ են: Դրանք կարող են առաջանալ հասունացման ավելի վաղ շրջանի դեֆորմացիայի կամ արհեստականորեն փոփոխման հետևանքով:

Bigpicture-ի ներկայացրած՝ բանջարեղենի յուրօրինակ տեսակները բացառապես բնության արվեստի գործեր են:

FunnyShaped04 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped05 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растения

FunnyShaped03 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped07 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped06 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped08 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped09 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped10 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped11 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped12 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped13 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped14 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растенияFunnyShaped15 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растения

FunnyShaped01 Вальяжная редька и другие фрукты овощи, забывшие, что они растения


Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 570 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 10.03.2014 | Մեկնաբանություններ (1)

Նռնենին պատկանում է նռնազգիների ընտանիքին: Լինում է տերևաթափ, պտղատու թուփ է, կամ ոչ շատ մեծ ծառ: Աճում է հիմնականում Ասիայում`Աֆղանստան, Հնդկաստան, Իրան,  Թուրքիա, Ղրիմ, Ադրբեջան, Միջերկրական ծովի ափեր:
Հայաստանում աճում է շատ քիչ քանակով նուռ. գրանցված է կարմիր գրքում: Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում: Նռնենու բնի բարձրությունը մոտ 5 մետր է: Ինչպես գիտենք նռնենու պտուղը գնդաձև է: Սերմերը (հատիկները) շատ են` մոտ 365 կամ 366: Բայց որոշ փաստեր ասում են, որ հատիկները կարող են լինել ավելի շատ: Պտղի կեղևը օգտագործվում է բժշկության  մեջ:

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 790 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 24.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Այս երաժշտությունը կարելի է լսել ու կտրվել այս աշխարհից:
Ուղղակի կարելի է լսել ու հանգստանալ` ինձ դուր եկավ իսկ ձեզ?
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 795 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 13.06.2013 | Մեկնաբանություններ (6)

Ծխախոտը մորմազգիների ընտանիքի միամյա, երբեմն բազմամյա խոտաբույս է: Հիմնականում աճում է ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Հայտնի է 65 տեսակ: Լայնորեն օգտագործվում են 2տեսակ` գլանակային կամ իսկական և մախորկա: Հայաստանի 6 մարզում մշակվում է ծխախոտ: Այդ մարզերն են`  Արագածոտն, Կոտայք, Տավուշ, Գեղարքունիք, Արարատ, Վայոց ձոր: Ծխաղոտի արմատը ամուր և առանցքային է: Բարձրությունը հասնում է 150 սմ-ի: Տերևները կլորավուն են: Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր գույնի: Սերմերը շագանակագույն են, մանր են և հարթ: Ծխախոտը ջերմասեր է, աճում է անձրևոտ և տաք վայրերում: Սերմերը յուղոտ են, 40 տոկոսը յուղ է: Տերևները պարունակում են նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր նաև ածխաջրեր: 

Պետք է հիշել`
  • Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը: Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը:
  • Ծխախտի հայրենիքը Հարավային Ամերիկան է: 
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 762 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 12.06.2013 | Մեկնաբանություններ (2)

Ավանդաբար տղամարդուն և կնոջը վերագրվել են որոշակի դերեր:Կինը խորհրդանշել է մարյություն,համարվել է տան պահապանը: Նրա առաքինություններն են համարվել  հարաբերությունը,քնքշությունը,անձնազոհ սիրելու կարողությունը,հոգատարությունը:Տղամարդու հիմնական
դերերն են համարվել մասնագիտական հաջողությունների հասնելը,գոյության համար անրաժեշտ միջոցներ հայթայթելը: Տղամարդու առաքինություններ են
համարվել ուժը,խիզախությունը,տոկունությունը,
անվախությունը: Այսօր այդ դերերը փոխվում են: 
Ժամանակակից աշխարհում կանայք ոչ միայն
տնային տնտեսություն են վարում,այլև գումար վաստակում,գործարարությամբ
զբաղվում, պատասխանատու պաշտոններ զբաղեցնում:
Այդ փոփոխությունները հետևանք են այն բանի,որ աշխարհի մեծ թվով երկրներում
տղամարդիկ  ու կանայք ունենում հավասար իրավունքներ: Հայաստանի
Սահմանադրության մեջ նշվում է.<<Խտրականությունը`կախված սեռից,ռասայից
մաշկի գույնից…,արգելվում է>>:
Բայց կյանքում դեռևս շատ անհավասարություններ կան տղամարդկանց և կանանց միջև:                                                                         

                                                                   
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 661 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 06.05.2013 | Մեկնաբանություններ (0)

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ  



   

Ծննդյան օրից մարդու կյանքում սկսվում է մանկության փուլը,որը շարունակվում է  մինչև 11-12 տարեկանը:Այս տարիքի մարդը բացահայտում է աշխարհը,գտնվում է ձևավորման փուլում, ունենում է իդիալներ: 1-3 տարեկանում է երեխայի խոսքը,նա ճանաչում է մտերիմներին:Երեխան սովորում խաղալ տարբեր առարկաներով,շփվում է մարդկանց հետ ու նմանակում մեծերին: 4-6 տարեկանը շատ կարևոր շրջան  է մարդու կըանքում:Այս տարիքի երեխան ձեռք է բերում շփվելու հմտություն,կարողանում է գնահատել իր ընկերներին`նկատելով նրանց դրական,այնպեսել բացասական գծերը:Դպրոցական տարիքին բնորոշվում է  գիտելիքների ձեռքբերումով:Երեխան շատ բաներ է իմանում աշխարհի և իր մասին,կարողանում է գրել,կարդալ,հաշվել: ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ Դպրոցական տարիքի ամենաբարդ շրջանը դեռահասությունն է`11-16 տարեկանը:Այս տարիքն ընդունված է անվանել անցումային: Այս տարիների ընթացքում դեռահասը փոխվում է և’ֆիզիկապես, և’ հոգեպես: Այս փոփոխությունների պատճառով դեռահասները 
արագ են հոգնում, ունենում են տրամադրության  կտրուկ փոփոխություններ (անկումներ և վերելքներ): Գիտնականները գտնում են,որ այս տարիքում ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենում
դեռահասների գիտակցության մեջ: Դեռահասների մոտ դրսևորվում են երկու հակասական ձգտումներ:
Մի կողմից` նրանք փորձում են հեղինակություն ձեռք բերել իրենց ընկերների շրջանում,մյուս կողմից` փորձում
են լինել ինքնուրյուն:  Հենց այս տարիքում են դեռահասները մտածում իրենց ապագայի մասնագիտության մասին:
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ  17 տարեկանից սկսվում է պատանեկության շրջանը:18 տարեկանում պատանին դառնում է չափահաս,իրավունք է ստանում մասնակցելու ընտրություններին:Այս տարիքում պատանիների մի մասը շարունակում է իր ուսումը,մյուսները աշխատանքի են 
ընդունվում,երրորդները` մեկնում  զինվորական ծառայության:Պատանեկությունը մեծ հույսերի և անակնկալիքների շրջան է:Այս շրջանին բնորոշ են ծայրահեղական գնահատականները,ամեն ինչ սև ու սպիտակ ներկաըացնելու հակումը: 
ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔ
Պատանեկությանը հաջորդում հասւն տարիքը: Գիտնականները հասուն տարիք են համարում 21-ից 55-60 տարեկանն  ընկած ժամանակահատվածը:Այս տարիքը մարդու ֆիզիկական,մտավոր,ստեղծագործական
 կարողությունների ծաղկման շրջան է:Հոգեբանները պնդում են,որ գիտության մեջ ամենալուրջ հաջողություններն արձանագրվում
են 35-45 տարեկանում:Հասուն տարիքում մարդիկ ձգտում են մասնագիտական հաջողությունների հասնելը,ընտանիք ստեղծելու և երեխաներ դաստիրակել:Այս տարիքի մարդիկի կայուն հայացքներ են ունենում:
ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
 Կյանքի վերջին փուլը ծերությունն է:Այն սկսվում կենսաթոշակային տարիքից:Սխալ է մտածել,որ այս
տարիքի մարդիկ այլևս ոչինչի ընդունակ չեն կամ քիչ բանի են ընդունակ:Շատ մարդիկ այս  տարիքում էլ շարունակում են աշխատել,ստեղծագործել,հետաքրքրվել կյանքով,լինել ակտիվ:Այս  տարիքի մաևդիկ ունենում են հարուստ կենսափորձ,իմաստություն:Պատմությունը վկայում է ,որ ծերության տարիներին մարդիկ կարողանում են մեծ հաջողությունների հասնել:Օրինակ` հայտնի
գիտնական,Նոբելյան մրցանակի դափնեկիր Ի.Պվլովը իր հիմնական աշխատությունը գրել է 77 տարեկանում:
Այնուհանդերձ, 70 տարեկանից հետո մարդկանց զգալի մասը ունենում է առողջական խնդիրներ,շատ շուտ են հոգնում:

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 852 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 02.05.2013 | Մեկնաբանություններ (2)

My WebPage


Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: 

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում
 

Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
 

Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚ 

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚ 

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
 

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
 

Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚ 

Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
 

եղեցկի՛ն‚ 

Բարու՛ն‚ 

Վսեմի՛ն‚ 

Լավի˜ն… 

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
 
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում 

Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
 
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. 

Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ 

Երբ եղել ենք շատ 

Ու եղել կանգուն‚ 

Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ 

Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:

Եթե գերել ենք՝ 

Լոկ մեր գրքերով. 

Եթե տիրել ենք՝ 

Լոկ մեր ձիրքերով… 

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚ 

Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել: 

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
 

Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ 

Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. 

Շինել ենք կամուրջ‚ 

Կապել ենք կամար‚ 

Ամե˜ն տեղ հերկել‚ 

Հասցրել բերքեր‚ 

Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝ 

Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚- 

Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ 

Մեր հոգուց՝ մասունք‚ 

Եւ նշխար՝ սրտից… 

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - 

իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ 

Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
 
Գիտենք թշնամու կողը մխրճվել 

Ու բարեկամին դառնալ աջակից. 

Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ 

Մեկի փոխարեն տասն հատուցելով… 

Հօգուտ արդարի եւ արեգակի 

Գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ… 

Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ 

Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել. 

Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ 

Գիտենք մոխրանալ որպես վառ կրոն. 

Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚ 

Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով… 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ 

Բայց մեզ էլ գիտենք - 

Մեզ հայ են ասում:

Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք… 

Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 802 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (3)


Հեռու եմ տնից նոր եմ հասկանում,
 Աշխարհի բանը նոր եմ հասկանում:
Կյանքի դժվարությունը նոր եմ հասկանում,
Մեծի խորուրդը նոր եմ հասկանում:
Տղան տղա է դառնում,երբ որ բանակ է գնում:
Տղան տղամարդ է դառնում երբ որ դժվարություն է տեսնում:
Շատ տղաներ դվարության չեն դիմանում
Եվ միշտ մենակ են մնում այս կյանքում
Եվ այս կյանքում իրենց երբեք չեն գտնում:
Կոչ կանեմ ես տղաներին,որ ծառայեն հայրենիքին,
Որովհետև հայրենիքը սկսվում է հենց իրենցից,
Իրենց սնող հող ու ջրից,ու իրենց ընտանիկից:
Երկու տարի  կծառայեք հայոց հողը կպաշպանեք
Տուն դառնալուց բարձր գլխով ու հպարտ
Դուք կայցելեք ծնողներին,ձեր օջախին:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 670 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 22.04.2013 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-12
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Դեկտեմբէր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |