MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Երեքշաբթի, 03.12.2024, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Կայքի ադմիններից ում էք ամենաշատը սիրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 85
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Տխուր
Ես խանդո՞ւմ եմ: Անկեղծ ասած, թե ամոթ չէ, Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ Այդ ահավոր խանդ կոչվածը. Իմ մեջ, գուցե, բնությունից Ինչ-որ մի բան անտեսված է, Ուրիշ մի բան՝ տնտեսված է: Ընդամենը գիտեմ լոկ այն, Որ ես այնտեղ, որտեղ մարդիկ Հավանաբար և խանդում են, Բարկանում եմ - ոչ տևական, Քմծիծաղում - անբավական, Կամ ծիծաղում - անբնական, Եվ... եղածը ես քանդում եմ: Մեր խորտակված սերը վկա...
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 628 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 10.03.2014 | Մեկնաբանություններ (0)

Ես գիտեմ նա էր մեղավոր,որ դու ինձ լքեցիր ընդմիշտ:
Այն չարաբաստիկ օրը,որ մենք պիտի հանդիպեինք դու
ինձ լքեցիր :Դու ավտոմեքենայի տակ ընկար:Ես չհասցրեցի
քեզ մի կող տանեի:Վազում էի որ հասցնեի,բայց չհասա:Միայն կարողացա քեզ գրկել ու քո վերջի խոսքերը լսել<<Ես սիրում եմ քեզ>>
Հիշում եմ երբ գրկեցի քեզ դու արյունոտ էիր ու քեզ տարանք հիվանդանոց:Բայց մի քանի ժամ անց բժիշկները ասեցին,որ դու մահացել ես:Դու չգիտես ինչպես էի տառապում քեզանից հետո:Սկսեցի խմել ու գիտես ինչի համար,
որ չհիշեմ քո մահանալը:Իսկ հիմա քո գերեզմանի կանգնած հիշում եմ այդ ամենը:Ատում եմ այն մարդուն ով մեղավոր էր,որ դու հիմա իմ կողքին չես:Ամեն օր գալիս եմ քո գերեզմանի ու այն երջանիկ օրերն եմ հիշում ու տանջվում:Երանի մի օր միասին լինենք ու մեր հոգիները հանդիպեն:Արևս այդ օրվան շատ քիչ է մնացել`գալիս եմ քո մոտ:

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 633 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 16.07.2013 | Մեկնաբանություններ (2)


Հոգումս այնքան տխրություն կա,որ չգիտեմ ում ասեմ ինչ է կատարվում հետս;
Ո՞վ կարող է ինձ հասկանա ու ճիշտ խորուրդ ասի,բայց չկա այդ մեկը:
Իմ մտածմունքները այնքան խառն է,որ այն խճճված պարան լինի, որը չես
կարողանում արձագել:Որքան էլ տանջվում ես ոչ մի արդյունքի չես հասնում:
Այնքան շատ եմ ուզում ազատ լինել ու ինքս որոշեմ ինձ համար,որն է ճիշտ,ո՛րը
սխալ:Հոգիս այնքան տխուր է ու այնտեղ ուրախություն չկա:Երանի գտնեի իմ
երջանկությունը ու ինքնուրյուն որոշեմ ու հետ երջանիկ կլինեմ:Ոչ թե սա պիտի
անես կամ չանես:Հոգնել եմ այս ապրելակերպից:Բոլոր ճանապարհները փակ են,
ի՞նչ երջանկություն եթե դա երազանք է,դրա փոխարեն պիտի տխուր լինես:Ուզում
եմ հեռանալ այնպիսի մի տեղ,որտեղ մեկը կլինի ում մոտ սիրտս կբացեմ ու մի քիչ
հանգստություն կգտնեմ:Մեկը չկա որ հոգիս բաց եմ նրա առաջ:Ինչի ես պիտի այդ
ամենը իմ մաշկի վրա զգամ:Իմ հասակակիցներին նախանձում եմ թե ինչերի են հասել,
իսկ ես ո՛չ սովորում եմ,ո՛չ  էլ աշխատում եմ:Ամբողջ օրը տանը ու ոչ մի հետաքրքրություն
չկա`դե ապրի այս անիմաստ կյանքով:Այն երջանկությունը որ ես գտել էի`կորցրեցի նրան
ու ավելի դժբախտ եմ ինձ զգում նրան ցավ պատճառելու համար:Ես ընտրեցի իմ այս
ապրելակերպը ու չգնացի իմ երջանկության հետևից:Ու եթե գնայ կարող էի երջանիկ լինեի:
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 625 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 16.06.2013 | Մեկնաբանություններ (2)

Բոլոր մարդիկ էլ խանդոտ են,բայց քո խանդը կուրացրեց քեզ ու կործանեց մեր սերը:
Դու միշտ ինձ խանդում էիր ,նույնիսկ այն ժամանակ էիր խանդում, երբ միասին զբոսնում էինք ու եթե մի անծանոթ տղա ինձ նայում էր սկսում էիր խանդել:Ու մի օր էլ հորեղբորս տնից վերադառնալուց հանդիպում եմ  իմ ուսանողական ընկերներին ու Արմենը ասաց,
-Կուրսեցիներով հավաքվում ենք դու էլ արի մեզ հետ:
-Չգիտեմ մամայիս պիտի զանգեմ:Ու երբ մամային ասեցի նա թույլ տվեց  ու ես էլ գնացի նրանց հետ սրճարան: Ճանապարհին զանգում էի Գևորգին,բայց անհասանելի էր:
Գնացինք ու շատ հետաքրքիր էր անցնում հիշում էինք մեր ուսանողական տարիները  ու սկսում էինք ծիծաղել:
Արդեն ուշ էր ու մենք վերադարձանք: Ես և ընկերուհիներս Արմենի ավտոմեքենան նստեցինք ու վերջում նոր հասանք
մեր բնակարանը:Այն ավելի հեռու էր ու երբ ավտոմեքենա-
յից  իջա ու Արմենը գնաց նկատեցի,որ Գևորգը բակում կանգնած  ինձ էր նայում մռայլ դեմքով ու  սկսեց բարկացած խոսել.
-Այս ուշ ժամին ինչ գործ ունես դրսում, ու ինչ մեքենայով ես տուն գալիս,երևի այդ տղան էլ ընկերդ էր հա,դու ինձ դավաճանում ես հա?
-Սխալ ես մտածում թող բացատրեմ մի գոռա:
-Ինչ բացատրես,որ ինձ խաբել ես ու դավաճանում ես ինձ ուրիշ տղայի հետ:
-Կարող ես լռել ու լսել ինձ ,թող խոսեմ հետո նոր ենթադրություններ արա հա Գևորգ?
-Ես չեմ ուզում լսել քեզ տեսածս էլ է ինձ բավական, չեմ  ուզում ոչ ձայնդ լսել,ոչ էլ քեզ տեսնել:
Մնաս բարով դավաճան իմ սեր,քեզ երբեք չեմ ների սրա համար:
-Մի գնա թող խոսեմ, սխալ ես անում ես քեզ չեմ ստել հավատա:
Գևորգը հեռանում է ու ոչ մի բառ չի լսում թե ինչ է ասում Սառան:
Նա զանգում է հաղորդագրություն ուղարկում,բայց անօգուտ,ոչ մի պատասխան չի ստանում:
Գևորգի  խանդը կուրացրեց նրան ու թույլ չտվեց, որ լսի իրականությունը:Ահա և խանդը` անիմաստ
տեղը կործանեց Սառայի ու Գևորգի սերը:Պետք չէ  խանդել ամեն բան,հարկավոր է հասկանալ ու լսել
դիմացինին ու եթե սիրում ես ու վստահում դիմացինիդ մի խանդի,բայց չէ որ եթե խանդում ես ուրեմն
սիրում ես, մոռացեք այդ կարծիքի մասին:

       
  Պատվիրեց` HaRuT 
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 620 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 27.05.2013 | Մեկնաբանություններ (2)

Մարին սիրահարված էր Էրիկին ու ամեն երեկոbvI8ilNfCwM հանդիպում էին:Քայլում էին քաղաքի փողոցներով ու միասին երազում ապագայի մասին:Նրանք շատ երջանիկ էին ու չէին մտածում,որ մի օր բաժանվելու էին: Մի օր մայրը իմացավ,որ ընկեր ունի ու թույլ չտվեց որ հանդիպեն:Մայրը չէր ուզում,որ աղջիկը կյանքը կապի այդ տղայի հետ ու խանգարում էր:Մարին չէր կարողանում տղային մոռանար ու չգիտեր ինչ աներ որ Էրիկին ասեր:Ամեն օր երեկոյան տղան գնում էր նույն ժամին իրենց հանդիպման վայրը,բայց աղջկան չէր տեսնում:ՈՒ տղան գնաց աղջկա տուն,որպեսզի  տեսներ աղջկան,բայց մայրը թույլ չտվեց որ տեսնի:Էրիկը աղջկա ընկերուհու հետ հանդիպեց ու մի նամակ տվեց որ տա աղջկան ու այնտեղ գրված էր,-<<Բարև իմ սեր առանց քեզ չեմ կարողանում ապրել,կարոտել եմ քեզ ինչ անեմ ասա:Արի հեղանանք ու միասին լինենք.եթե ուզում ես  արի այնտեղ որտեղ հանդիպում էինք:Վաղը քեզ կսպասեմ եթե կարող ես արի էլ չեմ կարողանում առանց քեզ եթե չեկար էլ ինձ չես տեսնի:Կսպասեմ քեզ իմ սեր սիրում ու կարոտում եմ:>> 
Մարիի ընկերուհին եկավ ու փոխանցեց նամակը,ու նա սկսեց կարդալ մայրը եկավ ու վերցրեց նամակը
Սենյակի դուռը փակեց ,որ դուրս չգա ու Մարին գոռում էր անընդհատ որ բացի դուռը,բայց իզուր մայրը չբացեց:Էրիկը գնացել էր հանդիպման վայր և մի քնի ժամ սպասելուց հետո հեռանում է ու էլ երբեք տղայի մասին չի իմանում Մարին:Բայց նա չի կարողանում մոռանալ Էրիկին ու ամեն անգամ իրենց  հանդիպման վայր գնալուց հիշում է տղային:ՈՒ  արտասվում  իրենց կիսատ տողած սիրո համար, այն երջանիկ րոպեները որ միասին են եղել երբեք չի մոռանա:

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 647 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 25.05.2013 | Մեկնաբանություններ (2)

Ամենից շատ ուզում էի երջանիկ լինեի,ինչ եղավ ամեն մի երազանք  մնաց օդում
Մենք ծանոթացել էինք ինսիտուտի այգում
Արամը իրավագիտական ուղղությամբ էր սովորում, իսկ ես պատմաբանասիրակն:
Մի օր երբ ազատ ժամին դուս էինք եկել ընկերուհիներով մոտակա այգին
Այնտեղ քայլում էին երկու հմայիչ  տղաներ ու երբ մեր կողքով
 անցան
Տղաներից մեկը` Արամն էր ու այնպես արեց, որ ընկնեի ներքև ու եթե ձեռքս չբռներ ընկնելու էի:Այդ րոպեին նրանք շատ մոտ էին իրար ու Արամը ասեց.
-Կներես պատահական ստացվեց:
-ՈՒշադիր եղեք ձեր պատճառով քիչ մնաց ընկնեի:
-Ինչպես կարող եմ մեղքս քավել?
-Արդեն քավել ես մեղքդ:
-Ինչպես եմ քավել?
-Դե ձեռքս բռնեցիր որ չնկնեմ
-Դա էլ չանեի ավելի վատ կվերջանար ու ես ինձ չէի ների:

-Լավ պարզ էր հաջողություն:
-Հաջողություն:
Այդ ասելուց հետո,մենք այգում մի քիչ զբոսնելուց հետո դասի գնացինք:
Մի քանի օր անց ինսիտուտից դուրս էի գալիս հանդիպեցի Արամին ու նա ասեց.
-Ինչ ես անում այստեղ,այ քեզ պատահականություն?
-Սովորում եմ, իսկ դու ինչ ես անում:
-Ես էլ ինչ հետաքրքիր է այսքան ժամանակ իրար չէինք տեսել:
-Իրավացի ես:
-Իսկ հիմա կարող եմ մեղքս քավել ու քեզ հրավիրել զբոսնելու?
-Ոչ ես գործեր ունեմ:
-Իսկ եթե վաղը?
- Չգիտեմ կմտածեմ:
-Լավ արի տուն ուղեկցեմ?
-Ոչ մի ուրիշ անգամ:
ՈՒ այդպես շարունակեցին
 ընկերություն անել:
Գժի պես սիրում էին իրար,բայց մի օր Արամի ծնողները որոշեցին,որ գնալու են Ռուսաստան ապրելու:
ՈՒ  նա ինձ խոսք տվեց ,որ մի օր գալու է իմ հետևից ու մինչև այսօր դեռ չի եկել:
ՈՒ ես սպասում եմ իրեն,իր վերադարձին,բայց այդպես էլ չի գալու: 

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 581 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 20.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Կներես սիրելիս,որ այդպես էլ հրաժեշտ չտվեցի քեզ:Չգիտեմ ինչպես քեզ զանգեի ու ասեի պատճառը:Չգիտեմ ինչպես ես,ինչ ես անում,նույնիսկ
չգիտեմ ինձ հիշում ես թե չէ:Երևի մտացել ես անսիրտ եմ ու քեզ չեմ
սիրում ու դրա համար երևի իմ մասին չմտածես ու չհիշես ինձ,բայց ես քեզ հիշում եմ ու կարոտում:Երբ պարկում եմ քնելու,աչքերս փակում եմ ու հիշում  քեզ ,նույնիսկ մեր վեճերին եմ կարոտել շատ:Կներես,որ քեզ մնաս բարով չասեցի,չգիտեմ ինձ կներես թե չէ,բայց իմացիր դու ինձ համար շատ կարևոր ես ու միշտ հիշիր,որ քեզ շատ եմ սիրել :Կներես իմ ասած կամ չասված խոսքերի համար:Հասկանում եմ սխալ եմ անում,որ քեզ չեմ
զանգում,բայց չգիտեմ ինչպես զանգեմ:
Անորոշության մեջ եմ հիմա ու հիշում եմ քո ասաց  խոսքերը.<<Եթե ինձ մի օր լքես կասես պատճառը ինչի ես լքում,եթե ոչինչ չասես ու մի օր քեզանից տեղեկություն չունենամ չգիտեմ ինչ կլինի իմ հետ >>:Չգիտեմ ինչպես եմ քեզ մոռանալու,ու սրտիս միջից հանելու,բայց ուզում եմ որ դու  երջանիկ լինես,սիրես ու երբեք չտառապես:
Կներես որ չասացի մնաս բարով,ապրիր  ու միշտ ժպտա իմ միակ ու անկրկնելի ?:Երբեք չեմ մոռանա այն երջանիկ օրերը երբ միասին էինք,ապրում եմ այդ հուշերով:

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 851 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 11.05.2013 | Մեկնաբանություններ (2)


Պատմում են,որ կյանքից հիասթափված մի մարդ օրերից մի օր որոշում է վերջ տալ իրեն:
Մարդը որոշում է գնալ լճում խեղդվելու:
Լիճ գնալու ճանապարհին հանդիպում է մի կաղ մարդու,որին ասում է իր նպատակին մասին:
Կաղը մարդը  խնդրում է առողջ  ոտքը իրեն տալ:
Մարդուն այն պետք չէր.չէ որ նա միևնույն է գնում էր խեղդվելու:
Մարդը իր առողջ քայլվածքն առանց ափսոսանքի տալիս է կաղին,ու ինքը կաղալով շարունակում է ճանապարհը:
Ահա հերթով հանդիպում է համր,խուլ,կույր մարդկանց ու նրանց տալիս իր խոսելու կարողությունը,լսողությունը ու տեսողությունը:
Ու այդպես համրացած,խլացած ու կուրացած հասնում է լճափին ու հանկարծ սկսում զգալ,թե ինչ հրաշալի է,որ ինքը կա,որ իրեն տրված է կյանքը.տրված են այդ լիճը ու աշխարհը…
Ավանդույթնը ասում է,որ նա այդպես երկար~ նստում է լճի ափին`մոռանալով, թե ինչու էր եկել այդտեղ:
1. Ինչ եք կարծում,որն է ավանդազրույցի գլխավոր միտքը:
2.Մտորեք’,արդյոք ավանդազրույցի հերոսն ապագայում կմտածեր կյանքից հրաժարվելու մասին,թե ոչ:Ինչու
3.Ինչ եզրակացությաններ կարելի է անել ավանդազրույցից:
ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ԱՅՍ 3 ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԸ:

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 774 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 01.05.2013 | Մեկնաբանություններ (6)

  Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը միայն այն բանի համար, որ կույր էր: Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. մի տղա էր, ով սիրում էր նրան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր բոլորից ու ամեն ինչից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»: Ու հրաշք տեղի ունեցավ. նրան ասացին որ հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, ով նրան անմիջապես հարցրեց. «Հիմա, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային և ի՞նչ տեսավ… տղան կույր էր: Այն միտքը, որ կյանքի մնացած օրերն անցկացնելու է կույր տղայի հետ, սարսափեցրեց նրան և… հրաժարվեց ամուսնանալ: Երիտասարդ սիրահարը, գլխիկոր հեռացավ: Անցան օրեր և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ, հոգ տար աչքերիդ համար, քանի որ քոնը լինելուց առաջ, դրանք ինձ էին պատկանում»: Ահա, թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա, թե ինչպես է արձագանքում իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի օր առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենադժվար պահին, ով էր ասում՝ դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան կհոգա:
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 710 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (2)

Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական 
կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման 
պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի 
առաջին ցեղասպանություն: 




«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի, այն մի փոքր արյունը, որ դեռ նրան սնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ, մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում»:
Ասել է Ֆրանսիացի  ճանաչված գրող Անատոլ Ֆրանսը.


                 Հայոց ցեղասպանւթյան ճանաչման ժամանակագրություն
Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),
Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),
Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),
Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),
Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),
Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),
Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),
Վատիկան (2000 թ-ին),
Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),
Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),
Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 740 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (2)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Դեկտեմբէր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |