MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 22.12.2024, 15:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Կայքի ադմիններից ում էք ամենաշատը սիրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 85
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Երկրներ
1 2 »

Քուվեյթը գտնվում է Մերձավոր Արևելքում: Քուվեյթին են պատկանում մի քանի կղզինեռ: Դրանցից  մեծերն են` Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն: Կլիման չորային է և արևադարձային: Ջերմաստիչանը ամռանը երբեմն հասնում է 40օC-ի: Քուվեյթը VII դարից մտել է Արաբական խալիֆության, XVI դարից՝ Օսմանյան կայսրության կազմի մեջ:

XIX դարում Քուվեյթը դարձել է կռվախնձոր անգլիացիների և Օսմանյան կայսրության միջև: 1899 թ-ին անցել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ:

1927 թ-ին վերջնականապես որոշվել են Քուվեյթի պետական սահմանները, որոնք մինչև օրս պահպանվում են: Քուվեյթն անկախություն է ձեռք բերել 1961 թ-ի հունիսի 19-ին:  Բնակչության  մեծ մասը, մոտավորապես 90%-ը բնակվում է քաղաքներում: Երկրի բնակչությունը շատ չէ գրեթե Հայաստանի բնակչության չափ:

Քուվեյթի հիմնական բնակիչները քուվեյթցի արաբներն են  (45%): Կան նաև հարևան արաբական երկրներից եկածներ, բեդվիններ, եվրոպացիներ, հայեր և այլք: Գլխավոր քաղաքներն են Էլ Քուվեյթը և Մենա Էլ Ահմադին:

                                            Հայերը Քուվեյթում

 

Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-1960 թվականներին, եկել են Իրաքից, Իրանից, Հորդանանից, Պաղեստինից Սիրիայից և Լիբանանից: Երբ հայերի թիվը անցել է 1000-ը ստեղծվել է Ազգային վարչությունը: Ներկայումս Քուվեյթում ապրում է 5 հազար հայ հիմնականում մայրաքաղաքում` Ել-Քուվեյթում: Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով: 

 

Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 1328 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 29.03.2014 | Մեկնաբանություններ (1)

  1. Կորեացիների մոտ տարածված է մի առասպել, որը պատմում է, թե ինչպես է ստեղծվել կորեական ազգը: Առասպելում պատմվում է, որ սրանից հազարավոր տարիներ առաջ երկրի վրա իջավ Hwanung աստվածը, որ ստեղծեց կնոջն ու արջին: Այնուհետեւ սրանք ամուսնացան եւ որդի ունեցան Տանգուն անունով, որը հենց դարձավ Կորեայի հիմնադիրը: Մ.թ.ա. 2333թ. նա կառուցեց Չոսոն մայրաքաղաքը, եւ նորաստեղծ պետությունը սկսեց հզորանալ: Հետաքրքրական է, որ «Չոսոն» թարգմանաբար նշանակում է «Առավոտյան թարմության երկիր»:
  2. Եվրոպացիներից առաջինը Կորեայում երեւացել են հոլանդացիները, 1600-ական թթ., առեւտարական նավով: 1910-1945թթ. Կորեան եղել է Ճապոնիայի գաղութը: Հենց 1945թ.-ին է Կորեայում ստեղծվել երկու հանրապետություն՝ Հարավային Կորեա եւ Հյուսիսային Կորեա:
  3. Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը, այստեղ առավել ծանր հանցագործությունները հազվադեպ երեւույթ են:
  4. Շատերի կարծիքով, կորեացի աղջիկները շատ ավելի գեղեցիկ են, քան ճապոնուհիները կան չինուհիները: Երկրում մեծ պահանջարկ ունի պլաստիկ վիրաբուժությունը: Կորեացի աղջիկները շատ հետեւողականորեն են վերաբերվում իրենց արտաքինին, նրանց գրեթե երբեք չես հանդիպի առանց շպարի: Կորեացի տղաների մեծամասնությունը կարելի է անվանել շատ կանացի, նրանք հետեւում են իրենց արտաքինին այնպես, ինչպես աղջիկները, օգտվում են խնամքի տարբեր միջոցներից եւ այլն: Եթե ճանաչում եք կորեացի երգիչների կամ դերասանների, ապա կհաստատեք, որ նրանք, որպես կանոն, «քաղցրիկ» տղաներ են (խոսքը «Gangnam Style» երգողին չի վերաբերում):
  5. Ամենատարածված կրոնը երկրում քրիստոնեությունն է, քրիստոնյա է երկրի բկակչության 29%-ը, բուդդիստների թիվը կազմում է 23%: Մոտ 46%-ը աթեիստներ են եւ այլն: Յորդո շրջանում գտնվող Ավետարանական եկեղեցին համարվում է աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող քրիստոնեական տաճարը: Ամեն շաբաթ այս եկեղեցի է այցելում մոտ 20 հզր. մարդ:
  6. Կորեայի ամենահայտնի ազգային տոներն են Նոր տարին՝ ըստ լուսնային օրացույցի, եւ Աշնանային փառատոնը:
  7. Չնայած տարածված կարծիքին՝ Կորեայում հազվադեպ կարելի է հանդիպել մարդու, որը կյանքում գոնե մեկ անգամ կերել է շան միս:
  8. Թեքվանդո մարտարվեստը հորինվել է Կորեայում:
  9. Երկրի մայրաքաղաքը Սեուլն է, որտեղ ապրում է մոտ 10 մլն. մարդ: Թարգմանաբար «Սեուլ» հենց նշանակում է «մայրաքաղաք»:

Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 827 | Ավելացրեց: Lilit | Ամսաթիվ: 23.03.2014 | Մեկնաբանություններ (2)

Կիպրոսի Հանրապետությունը կղզի-պետություն է Միջերկրական ծովի արևելյան մասում: Կղզին միշտ կռվախնձոր է եղել հարևան պետությունների միջև: Իր գոյության հազարամյակների ընթացքում Կիպրոսը շատ քիչ է եղել անկախ: Մ.թ.ա. I հազարամյակում կղզուն տիրել են ասորեստանցիները, խեթերը, եգիպտացիները, պարսիկները, Ալեքսանդր Մակեդոնացու փոխարքաները, հռոմեացիները: VII դարում այն զավթել են արաբները, XII դարում՝ խաչակիրները, իսկ 1571թ-ից՝ օսմանյան թուրքերը: 1878թ-ին Արևմտյան Հայաստանում Ռուսական կայսրության առաջխաղացումը դիմագրավելու նպատակով Կիպրոսը զավթել են անգլիացիները, որոնց տիրապետությունն այնտեղ տևեց մինչև 1960 թ-ի օգոստոսի 16-ը, երբ Կիպրոսը հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց անկախություն ստանալուց հետո էլ Կիպրոսը չձերբազատվեց գաղութային կապանքներից, քանի որ Անգլիան այնտեղ պահպանում էր իր ռազմական խարսխակայանները և Հունաստանի ու Թուրքիայի հետ հանդես էր գալիս կիպրական պետության «երաշխավոր»:Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է միջեկրական ծովում:«Կիպրոս» անունից է ծագել պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», որովհետև կղզին շատ հարուստ է պղնձի հանքերով։ Կղզու 1/3-ը գտնվում է Թուրքիայի կառավարման ներքո: Մեսաորիա հարթավայրում գտնվում է երկրի մայրաքաղաք Նիկոզիան, որը մինչև XIII դարն ունեցել է տարբեր անուններ (Լեդրա, Լևկոտեոն): 
Նիկոզիա և Ֆամագուստա, Լիմասոլ ու Լառնակա ծովային նավահանգիստներում զուգակցվում են ասիականն ու եվրոպականը, միջնադարյանն ու ժամանակակիցը: 

Հայերը Կիպրոսում

Կիպրոսի հայ համայնքը ստվարացել է 1920-ական թվականներին՝ Մեծ եղեռնից ու Կիլիկիայում թուրքական բռնություններից փրկված հայերի հաշվին: Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 2 հզ. հայ (Նիկոզիայում, Լառնակայում, Ֆամագուստայում): Նրանք մեծ մասամբ արհեստավորներ են, առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ: Գործում են հայ առաքելական 3 եկեղեցիներ:















Նիկոզիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 686 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 16.03.2014 | Մեկնաբանություններ (1)

Կանադան սահմանական միապետություն է: Գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր գրաված տարածքով։ Ողողվում է Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներով: Սահմանակից է ԱՄՆ-ին և Դանիային: Կանադան Բրիտանական համագործակցության անդամ է: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն է  կամ թագուհին: Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են: Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները: 

Հայերը Կանադայում

Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել XIX դարի վերջից, երբ այստեղ են հասել թուրքական հալածանքներից փրկված առաջին փախստականները: Հայերի հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես 1950–60-ական թվականներին և Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին: Այժմ Կանադայում ապրում է 60–65 հզ. հայ.` հիմնականում Մոնրեալում (30 հզ.), Տորոնտոյում (27 հզ.), Վանկուվերում, Համիլտոնում, Օտտավայում, Սենտ Քաթրինզում և այլուր: Կանադահայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը: Ինքնատիպ արվեստով միջազգային ճանաչման է հասել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը. մեծ արձագանք է ունեցել հայերի ցեղասպանությանը նվիրված նրա «Արարատ» ֆիլմը: Գործում են հայ առաքելական (7), կաթոլիկ (2), ավետարանական (4) եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, գեղարվեստական խմբակներ: Լույս են տեսնում հայերեն ամենօրյա և շաբաթական թերթեր («Ապագա», «Հորիզոն») ու հանդեսներ: Մոնրեալում ու Տորոնտոյում հայերը դիտում և ունկնդրում են մայրենի լեզվով հեռուստա- և ռադիոհաղորդումներ:


Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 695 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 14.03.2014 | Մեկնաբանություններ (1)

Ֆիջին իշխանական Դեմոկրատական Հանրապետություն է: Ֆիջին կղզեախումշակում են շաքարեղեգ, սորգո, կակաո, ծխախոտ, կոկոսյան արմավենի:  Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ կղզի-պետություն է: Ֆիջի կղզեխումբը կազմված է ավելի քան 3 հազար կղզիներից: Ծովափերին կից կան դաշտավայրեր: Գետերը շատ կարճ են և ջրառատ: Մակերևույթը լեռնային է:
 Հիմնական բնակիչները հնդիկներն ու ֆիջիցիներն են:
Ֆիջին գյուղատնտեսական երկիր է. մշակում են շաքարեղեգ, սորգո, կակաո, ծխախոտ, կոկոսյան արմավենի: Գործում են փայտամշակման, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ: Արդյունահանում են ոսկի:
Հանդիպում են խնավ հասարակախային անտառները: Տեղ-տեղ հանդիպում են սավաննաներ: Կղզիները հայտնաբերել են Թասմանը և  Կուկը:  1643-ից մինչև 1774 ընկած ժամանակում հայտնաբերվել է Ֆիջին: Երկիրը անկախացել է 1970 թվականին հոկտեմբերի 10-ին: Ֆիջիի մայրաքաղաքը Սուվան է:


Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 710 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 14.03.2014 | Մեկնաբանություններ (1)

Երևանը Հայաստանի Հանրապետության 12-րդ մայրաքաղաքն է: Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին:  «Երևան» անունը կապվում է 
Էրեբունի քաղաք-ամրոցի անվան հետ, կոչվել է նաև Այրիվան, Էրիվան,  Րևան և այլ անուններով: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան եզրին՝ Հրազդանի  ափերին՝ ծովի մակարդակից 900–1200 մ բարձրության վրա՝ 7–8-բալլանոց սեյսմիկ գոտում: Երևանի տարածքը բնակեցված է հնագույն ժամանակներից: Հրազդանի ձորում  հայտնաբերվել են քարեդարյան կացարանների և նյութական մշակույթի մնացորդներ:  
Հայտնի են Շենգավիթի էնեոլիթյան, Ծիծեռնակաբերդի, Կարմիր բլուրի և բրոնզեդարյան  այլ բնակատեղիներ: Կլիման ցամաքային է: Ամառը` չոր և տաք է, իսկ ձմեռը ցուրտ և խոնավ: Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա: 

Երևանը հարուստ է բազմաթիվ և բազմաժանր հուշարձաններով։ Երևանի հրապարակներն ու փողոցներն աշխատանքներով զարդարել են Անդրեաս Տեր-Մարուքյանը,Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը, Արա Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Լևոն Թոքմաջյանը և այլ տաղանդավոր քանդակագործներ:
 Պատկեր:Yerewan architects monument.jpg
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 663 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 15.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Իտալիան Հանրապետություն է: Իտալիան գտնվում է հարավային Եվրոպայում: Զբաղեցնում է Ապենինյան թերակղզին, Սիցիլիա կղզին , Սարդինիա ու մի քանի այլ կղզիներ: Նրա ափերը ողողում են 4 ծովեր`  Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Այդ ծովերը միջերկրական ծովի մի  մասն են կազմում: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Իտալիայի 98 տոկոսը իտալացիներ են: Այդ իսկ պատճառով Իտալիան միատարր է: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր, պորտուգալացիներ և այլք:  Երկիրը   բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտարաէներգիան հիմնականում ստացվում է ստորջրյա տաք ջրերից: Իտալիայի մայրաքաղաքը Հռոմն է: Տարածքը մոտ 302 հազար կմ2 է: Պետական լեզուն իտալերենն է: Դրամական միավորը` եվրոն: Մինչև 2002 թվականը դրամական միավորը եղել է լիրան: XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի: Այժմ Իտալիայում բնակվում է շուրջ 3 հզ. հայ. տարբեր քաղաքներում զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ: 
2008 թ-ի փետրվարին Հռոմի հրապարակներից մեկը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: 


Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 842 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 05.09.2013 | Մեկնաբանություններ (0)

Միկրոնեզիան գտնվում է Օվկիանիայում: Կղզիախումբ է` ներառում է Մարիանական, Կարոլինական, Մարշալլյան, Գիլբերթի և Նաուրու կղզիները։ Միկրոնեզիայի  (ցամաքի) տարածքը շատ փոքր է: Բնակչուտյան տվաքանակը նույնպես փոքր է: Սակայն այստեղ կան շատ մեծ ծովային տնտեսական գոտիներ: Միկրոնզիայի տարազքում (ծովում) գտնվում է  երկիր: 

Դրանք են`


 
1.Նաուրու
2.Կիրիբաթի
3.Մարղալլյան կղզիներ
4.Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ
5.Պալաու
6.Գուամ (ԱՄՆ)
7.Հյուսիսային Մարիանյան Կղզիներ (ԱՄՆ)
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 662 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 22.08.2013 | Մեկնաբանություններ (0)

   Դանիան թագավորություն է: Գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Դանիայի կազմի մեջ են մտնում նաև Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները: Արևմուտքից ողողվում է Հյուսիսային, արևելքից՝ Բալթիկ ծովերի ջրերով, Սկագերակ նեղուցով անջատվում է Նորվեգիայից, Կատեգատով և Էրեսունով՝ Շվեդիայից: Ձմեռը Դանիայում անկայուն է, մեղմ: Ամռանը համեմատաբար զով է: Շատ են անտառները, 12 տոկոսը անտառներ են: Երկրի 98 %-ից ավելին դանիացիներ են, բնակվում են նաև գերմանացիներ, շվեդներ, նաև հայեր և այլոք: 
   
Դանիան  բարձր զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Զարգացած են մեքենաշինությունը, նավաշինությունը, սարքաշինությունը: Զարգացած է երկրագործությունը, դրան նպաստում է մեղմ և խոնավ կլիման: Դանիայում հայերը սկսել են բնակություն հաստատել 1970-ական թվականներից: Ներկայումս Դանիայում բնակվում է 3 հազար հայ:
 

Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 574 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 03.07.2013 | Մեկնաբանություններ (3)

Լատվիան գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրում, արևմուտքից ողողվում է Բալթիկ ծովի և նրա մաս կազմող Ռիգայի ծոցի ջրերով: Ծովափերին կարելի է հանդիպել գլաքարերի, քարակարկառային բլրակների, ծովային մանրաքարերի և ավազի նստվածքների: Երկրի ցածր վայրերում կան շատ ճահիճներ: 
Ընդերքում կա շինանյութերի առատ հումք՝ դոլոմիտ, կրաքար, կավ, մանրախիճ, ավազ, ինչպես նաև տորֆ, սաթ: Լճերը կազմում են Լատվիայի 2 տոկոսը: Դրանցից խոշոր են Լուբանասը, Ռեզնասը, Լինպայասը: Լատվիան նաև հարուստ է  անտառներով: Այն բարձր զարգացած արդյունաբերության ու գյուղատնտեսության երկիր է: Լավ է զարգացած անասնաբւծությունը: 
Լատվիայի 
մայրաքաղաքը Ռիգան է:  Տարածքը 64,6 կմ2 է: Բնակչությունը Հայաստանի բնակչությանը գրեթէ  հավասար է: Պետական լեզուն լատիներենն է: Դրամական միավորը՝ լատը: 1989 թ-ից Ռիգայում գործում Է հայկական կիրակնօրյա դպրոց: Այժմ Լատվիայում բնակվում է 3 հազար հայ: Նրանք հաստատված են հիմնականում Ռիգայում, նաև Լիեպայա, Յուրմալա, Ելգավա, Վենտսպիլս, Դաուգավպիլս քաղաքներում:
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 689 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 15.06.2013 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-19
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Դեկտեմբէր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |