MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 22.12.2024, 20:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Որ եղանակն եք սիրում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 210
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Երկրներ
« 1 2
Ղրղզստանը լեռնային երկիր է: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Տյան Շանի, Ղրղզական, Ալայան լեռնաշղթաները, որոնց ժայռոտ կատարները ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Լեռների բուսականւթյունը բազմազան է: Կան ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, տյանշանյան եղևնու, վայրի խնձորենու և տանձենու, ընկուզենու անտառներ: Ընկուզենին համարվում է երկրի  հարստությունը: Հարուստ է նաև կենդանական աշխարհը: 
 
Կա գայլ, աղվես, ճագար, լեռնային կաքավ, տատրակ, անտառներում հանդիպում են՝ եղնիկ, վարազ, արջ,  լուսան, լեռնային տափաստաններում՝ արջամուկ, հովազ, վայրի հնդկահավ և այլ կենդանիներ: Ղրղզստանի  բնակչությունը հիմնակնումղրղզներ են, մոտ 70 տոկոսը տեղաբնիկներ են: Բնակվում ենհայեր, ռուսներ, գերմանացիներ և ուկրաինացիներ:
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 537 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 01.06.2013 | Մեկնաբանություններ (0)

 Մեքսիկան գտնվում է Հյուսիսային Ամերիկայի  հարավում: Երկրի բնությունը  բազմազան է և գեղեցիկ: Կան հանգած հրաբուխներ (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ), ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: Լեռնային անտառներում կան սև արջ, ջրարջ, կատվառյուծ, կարմիր լուսան, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճ, ամերիկյան հովազ, սավաններում՝ եղջերու, մրջնակեր:  Ստեղծվել են մի շարք ազգային պատկեր: Մեքսիկայի մայրաքաղաքը Մեխիկոն է: Տարածքը մոտ 1.958,2 հզ. կմ2 է: Բնակչությունը 110 միլիոն է: Պետական լեզուն իսպաներենն է, իսկ դրամական միավորը` պեսոն : Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շ. Հաճյանը, աստղագետ դոկտոր Պ. Փիշմիշը և այլք: Մեքսիկայում ապրող հայերի թիվը հասնում է 500-ի: 

Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 563 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 26.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում` Միջերկրական ծովի ափին: Իսպանիայի մայրաքաղաքն է: Բարսելոնան նաև Կատալոնիայի մայրաքաղաքն է:  Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ: Բարսելոնը երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո: Նաև 10-դն է Եվրոպական միությունում: 2010 թվականից դարձել է Միջերկրական միության մայրաքաղաք: Բարսելոնայում կան բարձր լեռներ և բլուրներ: Ամենաբարձր լեռը Տիբիդաբոի սարերն են, նրանց բարձրությունը հասնում է 516 մետրի: 
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 545 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 16.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքի մեծությամբ աշխարհի` 4-րդ (Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո), իսկ բնակչության առաջին պետությունն է: Տարածքի 80 տոկոսը լեռնային գոտի է: Ափերը ողողվում է  չորս ծովով` Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով: Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ: Անտառները քիչ են Չինաստանում. ընդամենը 7-8 տոկոս: Մեծ մասը չինացիներ են` 94 տկոսը: Կան նաև 50 այլ ժողովուրդներ` մոնղոլներ, տիբեթցիներ, մանջուրներ և այլն: Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն, Կանտոնը, Չունցինը և այլն: Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ: Մշակում են բրինձ, թեյ, ցորեն, եգիպտացորեն, բամբակենի, բատատ, սոյա, ծխախոտ: Չինաստանը թեյի հայրենիքն է:  Չինաստանում է արտադրվում խաղալիքների 50 տոկոսը: Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը [երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ 6,5 մ (ստորին), 5,5 մ (վերին)], որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից: Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը: Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»: Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են: Ներկայումս Չինաստանում բնակվում է ընդամենը 60-70 հայ:

Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 559 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 10.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Կորեան գտնվում է Ասիայի արևելյան ծայրամասում, զբաղեցնում է Կորեական թերակղզին ու  3 հզ. կղզիները: Կորեայի ափերն արևելքից ողողում են Ճապոնական, արևմուտքից՝ Դեղին ծովերի, հարավից՝ Կորեական նեղուցի կամ Հարավային ծովի ջրերը: Մայրաքաղաքը Սեուլն է: Տարածքը մոտավորապես 100 հզ. կմ2 է: Երկրի՝ եվրոպացիների կողմից ընդունված Կորեա անվանումը ծագում է  Կորյո պետության անունից: Երկրի 75-80 տոկոսը կազմում են լեռները:  ոշոր գետերն են` Յալուցզյանը, Տումինցզյանը, Նակթոնգանը: Կորեան կանաչ երկիր է: Ունի հարուստ  բուսական աշխարհ: Անտառներն ու թփուտները կազմում են տարածքի 70%-ը: Կորեայում կա բալենու 41 տեսակ, սոճու 8 տեսակ իսկ կաղնու` 22 տեսակ: Կենդանիներից տարածված են վագրը, ընձառյուծը, լուսանը, վարազը, աղվեսը, սիբիրյան կզաքիսը, ջրասամույրը, սկյուռը, կուղբը:  Կորեայի 99 տոկոսը կազմում են կորեացիները: Մինչև XIX դարի վերջը Կորեայի պետական գիրը եղել է չինարենը: 
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 477 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 09.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Նեպալը Դաշնային Դեմոկրատական հանրապետություն է: Գտնվում է Հարավային Ասիայում: Նեպալը լեռնային երկիր է: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր կետը` Ջոմոլունգման (Էվերեստ՝ 8848 մ):  Կան պղնձի, Քրոմի, Նավթի, Գազի պաշարներ: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Ջունգլիներում և անտառներում հանդիպում են փղերը, կապիկները, ընձառյուծները և վագրերը: Իսկ լեռներում տարածված  են հիմալայան արջը, այծյամը և հովազը: Հիմնականում Նեպալում բնակվում են նեպալացիներ կան նաև գուրունգներ և մուրմիներ: Խոշոր քաղաքներն են Կատմանդուն, Լալիտպուրը, Ջանակպուրը, Բհակտապուրը: Արդյունաբերւթյունը թույլ է զարգացած: Նեպալի մայրաքաղաքը Կադմանդուն է: Բնակչությունը մոտավորապես 28 միլիոն մարդ: Պետական լեզուն նեպալերենն է: Նեպալը բուդդայականության կենտրոն է, լամաների նստավայրը: Զարգացած է գիտինատյա նեպալական դասական թատերական ժանր:






                                                                   Նեպալի դրոշը.
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 486 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 08.05.2013 | Մեկնաբանություններ (2)

Հունաստանը հանրապետություն է: Հունաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում: Ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնք միասին կազմում են երկրի տարածքի 1/5-ը: Խոշոր կղզիներն են Կրետեն, Եվբեան, Հռոդոսը, Լեսբոսը: Հունաստանի ափերը ողողում են երեք օվկիանոսներ: Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը: Հունական նավերը Եվրոպա և Ամերիկա են տանում ծխախոտ, չամիչ, նարինջ, գինի, ձիթապտղի յուղ, կաշի, ածուխ, բոքսիտներ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել: Հունաստանում բնակվւմ է 45 հազար հայ: Հիմնականում հայերը ապրում են Աթենքում և Սալոնիկում: 1996 թ-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: 





Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 495 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 04.05.2013 | Մեկնաբանություններ (1)

New York City skyline.jpgՆյու Յորքը գտնվում է ԱՄՆ-ում: Նյու Նյու Յորքը (անգլերեն՝ New York) Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքն է և աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը: Այն գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան մասում: Նյու Յորքի մեջ կան վեց քաղաքային շրջաններ`  Բրոքս, Մանհեթեն, Քվինս, Բրուքլին, Սթաթեն Այլենդ: Տեսարժան վայրերը գտնվում են հիմնականում Մանհենթեն-ում: Մանհենթենում են գտնվում նաև հայտնի Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Քրայսլեր Բիլդինգը, Ռոքֆելլեր կենտրոնը, Վուլվորթ Բիլդինգը, Մետրոպոլիտեն թանգարանը, Մետրոպոլիտեն օպերան, լեգենդար Չելսի հյուրանոցը և այլն: Նյու Յորքը կարևոր ֆինանսական, քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն է:
Նյու Յորք (ԱՄՆ)
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 571 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 03.05.2013 | Մեկնաբանություններ (0)

Լոնդոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է: Լոնդոնը գտնվում է ծովի մակերևույթից 5 մետր բարձրության վրա: Լոնդոնը տնտեսական, քաղաքական, մշակութային խոշոր կենտրոն է: Նրա նավահանգստի բեռնաշրջանառությունը տարեկան ավելի քան 60 մլն տոննա է: Լոնդոնում զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, սննդհամի, թղթի, պոլիգրաֆիական, քիմիական, կարի և այլ արդյունաբերություններ:նում գործում են երկու օդանավակայաններ: Լոնդոնում կան  երկու օդանավակայան:Դրանք են` «Հիթրոու» և «Հաթուիկ»  միջազգային օդանավակայանները: Գործում են  բազմաթիվ համալսարաններ, տեխնիկական բուհեր,  Դրամատիկական արվեստի, երաժըշտության և պարի, Արվեստների թագավորական ակադեմիաները, Լոնդոնի թագավորական, Թագավորական աշխարհագրական ընկերությունները, Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտը, ավելի քան 30 թանգարան՝ Բրիտանական, Գիտական, Ազգային ծովային, Բնապահպանական, Վիկտորիայի ու Ալբերտի և այլն, բազմաթիվ պատկերասրահներ՝ Ազգայինը, Թեյթը, Ուոլեսի հավաքածուն և այլն, մոտ 80 թատրոն՝ Ազգային, Թագավորական շեքսպիրյան, «Քովենթ Գարդեն» և այլն: Լոնդոնում են տեղի ունեցել IV և XIV Օլիմպիական խաղերը:
                                                 Հայերը Լոնդոնում

Լոնդոնում առաջին հայ առևտրականները հայտնվել են դեռևս XIII դարում: Հայերը Լոնդոն են գաղթել Թուրքիայից, Հնդկաստանից, Ադրբեջնից նաև Իրանից: Ներկայումս  Լոնդոնում բնակվում է մտավորապես 14 հզ. հայ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին է: Քաղաքում գործում են կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա  դպրոցներ, ՀԲԸՄ-ի և ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղերը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, Հայտունը, ավանդական հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները:
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 524 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 02.05.2013 | Մեկնաբանություններ (1)

1-10 11-19
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Դեկտեմբէր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |