| Մեր հարցումը | |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 5 » Իտալիա
|
Իտալիան Հանրապետություն է: Իտալիան գտնվում է հարավային Եվրոպայում: Զբաղեցնում է Ապենինյան թերակղզին, Սիցիլիա կղզին , Սարդինիա ու մի քանի այլ կղզիներ: Նրա ափերը ողողում են 4 ծովեր` Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Այդ ծովերը միջերկրական ծովի մի մասն են կազմում: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Իտալիայի 98 տոկոսը իտալացիներ են: Այդ իսկ պատճառով Իտալիան միատարր է: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր, պորտուգալացիներ և այլք: Երկիրը բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտարաէներգիան հիմնականում ստացվում է ստորջրյա տաք ջրերից: Իտալիայի մայրաքաղաքը Հռոմն է: Տարածքը մոտ 302 հազար կմ2 է: Պետական լեզուն իտալերենն է: Դրամական միավորը` եվրոն: Մինչև 2002 թվականը դրամական միավորը եղել է լիրան: XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի: Այժմ Իտալիայում բնակվում է շուրջ 3 հզ. հայ. տարբեր քաղաքներում զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ: 2008 թ-ի փետրվարին Հռոմի հրապարակներից մեկը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:
|
|
Կատեգորիա: Երկրներ |
Դիտումներ: 878 |
Ավելացրեց: HaRuT
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|  |
 | |  |
|
|