| Մեր հարցումը | |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 27
Երջանկությունը,որին մարդիկ շատ փոքր են ճանաչում,և ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում, հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում,որոնց մենք<<թշվառների կացարան>> ենք անվանում:Ապրիր արդար վաստակով, ճանաչել չափավորությունը և գիտենալ գոհ լինել յուր ունեցվածքով,ահա երջանիկ լինելու առաջին պայմանները:Մարդկային կեցության առեղծվածային երևույթներից մեկն էլ այն է,որ մեզ երջանիկ է դարձնում այն ամենը,ինչին մենք ի սկզբանե վերագրել էինք (հաճախ չգիտակցելով) մեզ երջանիկ դարձնելու կարողությունը:Եվ հետևաբար`հենց որ այդ հանգամանքները բացակայում են,մենք սկսում ենք մեզ զգալ դժբախտ կամ գոնե ինչ-որ բանի կարոտ…Հրաշալի է,որ կա կյանքը… Հրաշալի է, որ այն իր տարբեր իրավիճակներով,խնդիրներով ու դժվարություններով մեզ ստիպում է աշխատել,տքնել,ճիգել գործադրել…Եվ երջանկությունը հենց կյանքի զգացողության մեջ է,ապրելու մեջ է:Կա մարդկանց մի երրորդ խումբ`իմաստություն սիրողների խումբ,որը հասկացել է,որ երջանկությունը մարդու վերաբերմունքն է իրեն տրված իրականության հանդեպ:Եթե մարդը կարողանում է գնահատել,արժևորել այն,ինչ ունի,նա սովորում է լինել երջանիկ կամ երբեմն-երբեմն զգալ երջանկության առկայությունը:Երջանկություն զգալու պատճառներն անսահման են:Կյանքը մեզ շռայլելորեն պարգրում է դրանք, եթե..մենք մեր դժգոհությամբ և պակասության զգացումով չխանգարենք մեզ տեսնել և զգալ այդ ամենը:Պետք չէ երջանկություն որոլել անսովոր,շքեղ հանգամանքներում,ցանկալի է երջանկությունը սովորել տեսնել սովորականի մեջ,այն ամենի մեջ, ինչ ունենք այսօր,այստեղ:Պետք է տեսնել այդ երջանկությունը,այլապես վաղը կարող է ուշ լինել…Ցավոք,մարդիկ հաճախ չեն գնահատում այն,ինչ ունեն, սակայն դրա կորստի պարագայում սուր կերպով գիտակցում են իրենց դժբախտությունը…:Մարդը ի սկզբանե գիտի,որ իրեն տրված կյանքը,առողջությունը,կարողությունը ժամանակավոր են: Հետևաբար`նա պետք է սովորի գնահատել այն ժամանակը,որ ունի ապրելու,սիրելու,որոնելու,աշխատելու համար:Նա պետք է սովորի գնահատել իրեն շրջապատող մարդկանց,որոնք իր նման անկրկնելի ու ժամանակավոր են:
Կատեգորիա:
Սեր
|
Դիտումներ:
749
|
Ավելացրեց:
Luna
|
Ամսաթիվ:
27.04.2013
|
| |
|  |
 | |  |
|
|