MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
ՈՒրբաթ, 03.05.2024, 03:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
www.odnoklassniki.ru կայքում կաք?
Պատասխանների ընդհանուր քանակը: 153
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 22 23 24 25 26 »
Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական 
կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման 
պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի 
առաջին ցեղասպանություն: 




«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի, այն մի փոքր արյունը, որ դեռ նրան սնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ, մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում»:
Ասել է Ֆրանսիացի  ճանաչված գրող Անատոլ Ֆրանսը.


                 Հայոց ցեղասպանւթյան ճանաչման ժամանակագրություն
Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),
Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),
Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),
Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),
Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),
Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),
Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),
Վատիկան (2000 թ-ին),
Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),
Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),
Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 701 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (2)

My WebPage


Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: 

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում
 

Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
 

Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚ 

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚ 

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
 

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
 

Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚ 

Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
 

եղեցկի՛ն‚ 

Բարու՛ն‚ 

Վսեմի՛ն‚ 

Լավի˜ն… 

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
 
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում 

Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
 
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. 

Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ 

Երբ եղել ենք շատ 

Ու եղել կանգուն‚ 

Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ 

Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:

Եթե գերել ենք՝ 

Լոկ մեր գրքերով. 

Եթե տիրել ենք՝ 

Լոկ մեր ձիրքերով… 

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚ 

Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել: 

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
 

Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ 

Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. 

Շինել ենք կամուրջ‚ 

Կապել ենք կամար‚ 

Ամե˜ն տեղ հերկել‚ 

Հասցրել բերքեր‚ 

Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝ 

Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚- 

Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ 

Մեր հոգուց՝ մասունք‚ 

Եւ նշխար՝ սրտից… 

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - 

իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ 

Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
 
Գիտենք թշնամու կողը մխրճվել 

Ու բարեկամին դառնալ աջակից. 

Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ 

Մեկի փոխարեն տասն հատուցելով… 

Հօգուտ արդարի եւ արեգակի 

Գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ… 

Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ 

Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել. 

Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ 

Գիտենք մոխրանալ որպես վառ կրոն. 

Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚ 

Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով… 

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ 

Բայց մեզ էլ գիտենք - 

Մեզ հայ են ասում:

Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք… 

Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 759 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (3)


Հեռու եմ տնից նոր եմ հասկանում,
 Աշխարհի բանը նոր եմ հասկանում:
Կյանքի դժվարությունը նոր եմ հասկանում,
Մեծի խորուրդը նոր եմ հասկանում:
Տղան տղա է դառնում,երբ որ բանակ է գնում:
Տղան տղամարդ է դառնում երբ որ դժվարություն է տեսնում:
Շատ տղաներ դվարության չեն դիմանում
Եվ միշտ մենակ են մնում այս կյանքում
Եվ այս կյանքում իրենց երբեք չեն գտնում:
Կոչ կանեմ ես տղաներին,որ ծառայեն հայրենիքին,
Որովհետև հայրենիքը սկսվում է հենց իրենցից,
Իրենց սնող հող ու ջրից,ու իրենց ընտանիկից:
Երկու տարի  կծառայեք հայոց հողը կպաշպանեք
Տուն դառնալուց բարձր գլխով ու հպարտ
Դուք կայցելեք ծնողներին,ձեր օջախին:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 626 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 22.04.2013 | Մեկնաբանություններ (0)


Երբևէ մտացել եք թե ինչքան գեղեցիկ է բնությունը:
Ամեն առավոտ արևածագին երբևէ նայել եք երկնքին:
Լսել եք թռչունների ծլվլոցը առավոտյան երբ արթնացել եք:
Երբևէ անտառում զբոսնել եք ու տեսել եք տարբեր բույսեր:
Նայել եք թե ինչպես է մեղում ծաղիկներից նեկտար  է հավաքում:
Նկատել եք տարվա յուրաքանչյուր եղանակ ինչքան գեղեցիկ է:
Գեղեցիկ է գարունը,երբ ծառերը սկսում են ծաղկել
ՈՒ հողից դուրս է գալիս գարնան առաջին ծաղիկը`Ձնծաղիկը;
Գեղեցիկ է ամառը,երբ ծաղիկները բացվում է ու ամենուրեք ուրախություն է:
Գեղեցիկ է չէ  աշունը երբ փողոցով քայլում ես ու ծառերի վրայից տերևները
պոկվու ու ընկնու է փողոցում:Գեղեցիկ է ձմռանը երբ ձույն է գալիս ու երեխաները
սահնակ են խաղում ու ձնեմարդ պատրաստում:Գեղեցիկ է այն ամենը ինչ մեզ
շրջապատում է:Սիրենք ու պահպանենք բնությունը ոչ թե կեղտոտենք,այլ
հաճելի է,երբ ամենուրեք գեղեցիկ է:Բնությունը ու տարվա բոլոր եղանակներն էլ գեղեցիկ է
միայն նկատե է հարկավոր ու կտեսնեք այդ գեղեցկությունը:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 4646 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 22.04.2013 | Մեկնաբանություններ (1)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |