MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
ՈՒրբաթ, 03.05.2024, 04:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Ով է ձեր սիրելի երգչուհին?
Պատասխանների ընդհանուր քանակը: 214
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 21 22 23 24 25 26 »
Լոնդոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է: Լոնդոնը գտնվում է ծովի մակերևույթից 5 մետր բարձրության վրա: Լոնդոնը տնտեսական, քաղաքական, մշակութային խոշոր կենտրոն է: Նրա նավահանգստի բեռնաշրջանառությունը տարեկան ավելի քան 60 մլն տոննա է: Լոնդոնում զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, սննդհամի, թղթի, պոլիգրաֆիական, քիմիական, կարի և այլ արդյունաբերություններ:նում գործում են երկու օդանավակայաններ: Լոնդոնում կան  երկու օդանավակայան:Դրանք են` «Հիթրոու» և «Հաթուիկ»  միջազգային օդանավակայանները: Գործում են  բազմաթիվ համալսարաններ, տեխնիկական բուհեր,  Դրամատիկական արվեստի, երաժըշտության և պարի, Արվեստների թագավորական ակադեմիաները, Լոնդոնի թագավորական, Թագավորական աշխարհագրական ընկերությունները, Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտը, ավելի քան 30 թանգարան՝ Բրիտանական, Գիտական, Ազգային ծովային, Բնապահպանական, Վիկտորիայի ու Ալբերտի և այլն, բազմաթիվ պատկերասրահներ՝ Ազգայինը, Թեյթը, Ուոլեսի հավաքածուն և այլն, մոտ 80 թատրոն՝ Ազգային, Թագավորական շեքսպիրյան, «Քովենթ Գարդեն» և այլն: Լոնդոնում են տեղի ունեցել IV և XIV Օլիմպիական խաղերը:
                                                 Հայերը Լոնդոնում

Լոնդոնում առաջին հայ առևտրականները հայտնվել են դեռևս XIII դարում: Հայերը Լոնդոն են գաղթել Թուրքիայից, Հնդկաստանից, Ադրբեջնից նաև Իրանից: Ներկայումս  Լոնդոնում բնակվում է մտավորապես 14 հզ. հայ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին է: Քաղաքում գործում են կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա  դպրոցներ, ՀԲԸՄ-ի և ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղերը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, Հայտունը, ավանդական հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները:
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 488 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 02.05.2013 | Մեկնաբանություններ (1)


Պատմում են,որ կյանքից հիասթափված մի մարդ օրերից մի օր որոշում է վերջ տալ իրեն:
Մարդը որոշում է գնալ լճում խեղդվելու:
Լիճ գնալու ճանապարհին հանդիպում է մի կաղ մարդու,որին ասում է իր նպատակին մասին:
Կաղը մարդը  խնդրում է առողջ  ոտքը իրեն տալ:
Մարդուն այն պետք չէր.չէ որ նա միևնույն է գնում էր խեղդվելու:
Մարդը իր առողջ քայլվածքն առանց ափսոսանքի տալիս է կաղին,ու ինքը կաղալով շարունակում է ճանապարհը:
Ահա հերթով հանդիպում է համր,խուլ,կույր մարդկանց ու նրանց տալիս իր խոսելու կարողությունը,լսողությունը ու տեսողությունը:
Ու այդպես համրացած,խլացած ու կուրացած հասնում է լճափին ու հանկարծ սկսում զգալ,թե ինչ հրաշալի է,որ ինքը կա,որ իրեն տրված է կյանքը.տրված են այդ լիճը ու աշխարհը…
Ավանդույթնը ասում է,որ նա այդպես երկար~ նստում է լճի ափին`մոռանալով, թե ինչու էր եկել այդտեղ:
1. Ինչ եք կարծում,որն է ավանդազրույցի գլխավոր միտքը:
2.Մտորեք’,արդյոք ավանդազրույցի հերոսն ապագայում կմտածեր կյանքից հրաժարվելու մասին,թե ոչ:Ինչու
3.Ինչ եզրակացությաններ կարելի է անել ավանդազրույցից:
ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ԱՅՍ 3 ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՁԵՐ ԿԱՐԾԻՔՆԸ:

Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 732 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 01.05.2013 | Մեկնաբանություններ (6)

Երջանկությունը,որին մարդիկ շատ փոքր են ճանաչում,և ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում,

հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում,որոնց մենք<<թշվառների կացարան>> ենք անվանում:
Ապրիր արդար վաստակով, ճանաչել չափավորությունը և գիտենալ գոհ լինել յուր ունեցվածքով,ահա երջանիկ լինելու առաջին պայմանները:
Մարդկային կեցության առեղծվածային երևույթներից մեկն էլ այն է,որ մեզ երջանիկ է դարձնում այն ամենը,ինչին մենք ի սկզբանե վերագրել էինք (հաճախ չգիտակցելով) մեզ երջանիկ դարձնելու կարողությունը:Եվ հետևաբար`հենց որ այդ հանգամանքները բացակայում են,մենք սկսում ենք մեզ զգալ դժբախտ կամ գոնե ինչ-որ բանի կարոտ…
Հրաշալի է,որ կա կյանքը… Հրաշալի է, որ այն իր տարբեր իրավիճակներով,խնդիրներով ու դժվարություններով մեզ ստիպում է աշխատել,տքնել,ճիգել գործադրել…Եվ երջանկությունը հենց կյանքի զգացողության մեջ է,ապրելու մեջ է:
Կա մարդկանց  մի երրորդ խումբ`իմաստություն սիրողների խումբ,որը հասկացել է,որ երջանկությունը մարդու վերաբերմունքն է իրեն տրված իրականության հանդեպ:Եթե մարդը կարողանում է գնահատել,արժևորել այն,ինչ ունի,նա սովորում է լինել երջանիկ կամ երբեմն-երբեմն զգալ երջանկության առկայությունը:Երջանկություն զգալու պատճառներն անսահման են:Կյանքը մեզ շռայլելորեն պարգրում է դրանք, եթե..մենք մեր դժգոհությամբ և պակասության զգացումով չխանգարենք մեզ տեսնել և զգալ այդ ամենը:Պետք չէ երջանկություն որոլել անսովոր,շքեղ հանգամանքներում,ցանկալի է երջանկությունը սովորել տեսնել սովորականի մեջ,այն ամենի մեջ, ինչ ունենք այսօր,այստեղ:
Պետք է տեսնել այդ երջանկությունը,այլապես վաղը կարող է ուշ լինել…Ցավոք,մարդիկ հաճախ չեն գնահատում այն,ինչ ունեն, սակայն դրա կորստի պարագայում սուր կերպով գիտակցում են իրենց դժբախտությունը…:
Մարդը ի սկզբանե գիտի,որ իրեն տրված կյանքը,առողջությունը,կարողությունը ժամանակավոր են: Հետևաբար`նա պետք է սովորի գնահատել այն ժամանակը,որ ունի ապրելու,սիրելու,որոնելու,աշխատելու համար:Նա պետք է սովորի գնահատել իրեն շրջապատող մարդկանց,որոնք իր նման անկրկնելի ու ժամանակավոր են:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 666 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 27.04.2013 | Մեկնաբանություններ (2)

  Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը միայն այն բանի համար, որ կույր էր: Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. մի տղա էր, ով սիրում էր նրան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր բոլորից ու ամեն ինչից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»: Ու հրաշք տեղի ունեցավ. նրան ասացին որ հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, ով նրան անմիջապես հարցրեց. «Հիմա, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային և ի՞նչ տեսավ… տղան կույր էր: Այն միտքը, որ կյանքի մնացած օրերն անցկացնելու է կույր տղայի հետ, սարսափեցրեց նրան և… հրաժարվեց ամուսնանալ: Երիտասարդ սիրահարը, գլխիկոր հեռացավ: Անցան օրեր և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ, հոգ տար աչքերիդ համար, քանի որ քոնը լինելուց առաջ, դրանք ինձ էին պատկանում»: Ահա, թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա, թե ինչպես է արձագանքում իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի օր առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենադժվար պահին, ով էր ասում՝ դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան կհոգա:
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 676 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 24.04.2013 | Մեկնաբանություններ (2)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |