Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը միայն այն բանի համար, որ կույր էր: Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. մի տղա էր, ով սիրում էր նրան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր բոլորից ու ամեն ինչից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»: Ու հրաշք տեղի ունեցավ. նրան ասացին որ հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, ով նրան անմիջապես հարցրեց. «Հիմա, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային և ի՞նչ տեսավ… տղան կույր էր: Այն միտքը, որ կյանքի մնացած օրերն անցկացնելու է կույր տղայի հետ, սարսափեցրեց նրան և… հրաժարվեց ամուսնանալ: Երիտասարդ սիրահարը, գլխիկոր հեռացավ: Անցան օրեր և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ, հոգ տար աչքերիդ համար, քանի որ քոնը լինելուց առաջ, դրանք ինձ էին պատկանում»: Ահա, թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա, թե ինչպես է արձագանքում իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի օր առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենադժվար պահին, ով էր ասում՝ դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան կհոգա: