MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 22.12.2024, 20:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Որ կենդանին եք ամենից շատ սիրում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 799
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 23 » 9 հետաքրքիր փաստ Հարավային Կորեայի մասին
12:37
9 հետաքրքիր փաստ Հարավային Կորեայի մասին

  1. Կորեացիների մոտ տարածված է մի առասպել, որը պատմում է, թե ինչպես է ստեղծվել կորեական ազգը: Առասպելում պատմվում է, որ սրանից հազարավոր տարիներ առաջ երկրի վրա իջավ Hwanung աստվածը, որ ստեղծեց կնոջն ու արջին: Այնուհետեւ սրանք ամուսնացան եւ որդի ունեցան Տանգուն անունով, որը հենց դարձավ Կորեայի հիմնադիրը: Մ.թ.ա. 2333թ. նա կառուցեց Չոսոն մայրաքաղաքը, եւ նորաստեղծ պետությունը սկսեց հզորանալ: Հետաքրքրական է, որ «Չոսոն» թարգմանաբար նշանակում է «Առավոտյան թարմության երկիր»:
  2. Եվրոպացիներից առաջինը Կորեայում երեւացել են հոլանդացիները, 1600-ական թթ., առեւտարական նավով: 1910-1945թթ. Կորեան եղել է Ճապոնիայի գաղութը: Հենց 1945թ.-ին է Կորեայում ստեղծվել երկու հանրապետություն՝ Հարավային Կորեա եւ Հյուսիսային Կորեա:
  3. Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը, այստեղ առավել ծանր հանցագործությունները հազվադեպ երեւույթ են:
  4. Շատերի կարծիքով, կորեացի աղջիկները շատ ավելի գեղեցիկ են, քան ճապոնուհիները կան չինուհիները: Երկրում մեծ պահանջարկ ունի պլաստիկ վիրաբուժությունը: Կորեացի աղջիկները շատ հետեւողականորեն են վերաբերվում իրենց արտաքինին, նրանց գրեթե երբեք չես հանդիպի առանց շպարի: Կորեացի տղաների մեծամասնությունը կարելի է անվանել շատ կանացի, նրանք հետեւում են իրենց արտաքինին այնպես, ինչպես աղջիկները, օգտվում են խնամքի տարբեր միջոցներից եւ այլն: Եթե ճանաչում եք կորեացի երգիչների կամ դերասանների, ապա կհաստատեք, որ նրանք, որպես կանոն, «քաղցրիկ» տղաներ են (խոսքը «Gangnam Style» երգողին չի վերաբերում):
  5. Ամենատարածված կրոնը երկրում քրիստոնեությունն է, քրիստոնյա է երկրի բկակչության 29%-ը, բուդդիստների թիվը կազմում է 23%: Մոտ 46%-ը աթեիստներ են եւ այլն: Յորդո շրջանում գտնվող Ավետարանական եկեղեցին համարվում է աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող քրիստոնեական տաճարը: Ամեն շաբաթ այս եկեղեցի է այցելում մոտ 20 հզր. մարդ:
  6. Կորեայի ամենահայտնի ազգային տոներն են Նոր տարին՝ ըստ լուսնային օրացույցի, եւ Աշնանային փառատոնը:
  7. Չնայած տարածված կարծիքին՝ Կորեայում հազվադեպ կարելի է հանդիպել մարդու, որը կյանքում գոնե մեկ անգամ կերել է շան միս:
  8. Թեքվանդո մարտարվեստը հորինվել է Կորեայում:
  9. Երկրի մայրաքաղաքը Սեուլն է, որտեղ ապրում է մոտ 10 մլն. մարդ: Թարգմանաբար «Սեուլ» հենց նշանակում է «մայրաքաղաք»:

Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 828 | Ավելացրեց: Lilit | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 HaRuT  
0 Spam
Hetaqrqir er 9 9

1 Lilit  
0 Spam
24 75365 7 erazanqneri erkir 73 husov em mi or klinem koreayum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |