Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը երկու նոր դաջվածք է արել: Դաջվածքներն արվել են Բիբերի անձնական օդանավում՝ Պանամայից Կանադա թռիչքի ընթացքում: Իսկ նպատակը եղել է դաջվածքների միջոցով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ 20-ամյա Բիբերը ցանկանում է Գինեսի ռեկորդակիր դառնալ՝ ամենաբարձր կետում արված դաջվածքների միջոցով:
Այդ հարցում նրան փորձել է օգնել իր ընկերը՝ նյույորքցի տատու-վարպետ Բենգ-Բենգը: Նա Բիբերի կրծքին խաչ է դաջել, իսկ որովայնի աջ մասում՝ Forgive («Ներիր») գրությունը: Վարպետն ասել է, որ դա մինչ օրս իր ստանձնած ամենաբարդ աշխատանքն է եղել:
Սովորաբար օդանավերը թռչում են 10-10,5 հազար մ բարձրությամբ: Բիբերի օդանավը եղել է 12 հազար մ բարձրության վրա: Ամբողջ գործընթացը նաև նկարահանվել է: Բիբերն ավելի քան 20 դաջվածք ունի: