MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 22.12.2024, 20:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Որ կենդանին եք ամենից շատ սիրում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 799
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 14
Կանադան սահմանական միապետություն է: Գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր գրաված տարածքով։ Ողողվում է Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներով: Սահմանակից է ԱՄՆ-ին և Դանիային: Կանադան Բրիտանական համագործակցության անդամ է: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն է  կամ թագուհին: Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են: Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները: 

Հայերը Կանադայում

Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել XIX դարի վերջից, երբ այստեղ են հասել թուրքական հալածանքներից փրկված առաջին փախստականները: Հայերի հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես 1950–60-ական թվականներին և Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին: Այժմ Կանադայում ապրում է 60–65 հզ. հայ.` հիմնականում Մոնրեալում (30 հզ.), Տորոնտոյում (27 հզ.), Վանկուվերում, Համիլտոնում, Օտտավայում, Սենտ Քաթրինզում և այլուր: Կանադահայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը: Ինքնատիպ արվեստով միջազգային ճանաչման է հասել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը. մեծ արձագանք է ունեցել հայերի ցեղասպանությանը նվիրված նրա «Արարատ» ֆիլմը: Գործում են հայ առաքելական (7), կաթոլիկ (2), ավետարանական (4) եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, գեղարվեստական խմբակներ: Լույս են տեսնում հայերեն ամենօրյա և շաբաթական թերթեր («Ապագա», «Հորիզոն») ու հանդեսներ: Մոնրեալում ու Տորոնտոյում հայերը դիտում և ունկնդրում են մայրենի լեզվով հեռուստա- և ռադիոհաղորդումներ:


Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 695 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 14.03.2014 | Մեկնաբանություններ (1)

Ֆիջին իշխանական Դեմոկրատական Հանրապետություն է: Ֆիջին կղզեախումշակում են շաքարեղեգ, սորգո, կակաո, ծխախոտ, կոկոսյան արմավենի:  Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ կղզի-պետություն է: Ֆիջի կղզեխումբը կազմված է ավելի քան 3 հազար կղզիներից: Ծովափերին կից կան դաշտավայրեր: Գետերը շատ կարճ են և ջրառատ: Մակերևույթը լեռնային է:
 Հիմնական բնակիչները հնդիկներն ու ֆիջիցիներն են:
Ֆիջին գյուղատնտեսական երկիր է. մշակում են շաքարեղեգ, սորգո, կակաո, ծխախոտ, կոկոսյան արմավենի: Գործում են փայտամշակման, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ: Արդյունահանում են ոսկի:
Հանդիպում են խնավ հասարակախային անտառները: Տեղ-տեղ հանդիպում են սավաննաներ: Կղզիները հայտնաբերել են Թասմանը և  Կուկը:  1643-ից մինչև 1774 ընկած ժամանակում հայտնաբերվել է Ֆիջին: Երկիրը անկախացել է 1970 թվականին հոկտեմբերի 10-ին: Ֆիջիի մայրաքաղաքը Սուվան է:


Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 710 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 14.03.2014 | Մեկնաբանություններ (1)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |