MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 22.12.2024, 21:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Որ բրաուզերն եք նախընտրում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 208
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 16 » Կիպրոս
15:21
Կիպրոս
Կիպրոսի Հանրապետությունը կղզի-պետություն է Միջերկրական ծովի արևելյան մասում: Կղզին միշտ կռվախնձոր է եղել հարևան պետությունների միջև: Իր գոյության հազարամյակների ընթացքում Կիպրոսը շատ քիչ է եղել անկախ: Մ.թ.ա. I հազարամյակում կղզուն տիրել են ասորեստանցիները, խեթերը, եգիպտացիները, պարսիկները, Ալեքսանդր Մակեդոնացու փոխարքաները, հռոմեացիները: VII դարում այն զավթել են արաբները, XII դարում՝ խաչակիրները, իսկ 1571թ-ից՝ օսմանյան թուրքերը: 1878թ-ին Արևմտյան Հայաստանում Ռուսական կայսրության առաջխաղացումը դիմագրավելու նպատակով Կիպրոսը զավթել են անգլիացիները, որոնց տիրապետությունն այնտեղ տևեց մինչև 1960 թ-ի օգոստոսի 16-ը, երբ Կիպրոսը հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց անկախություն ստանալուց հետո էլ Կիպրոսը չձերբազատվեց գաղութային կապանքներից, քանի որ Անգլիան այնտեղ պահպանում էր իր ռազմական խարսխակայանները և Հունաստանի ու Թուրքիայի հետ հանդես էր գալիս կիպրական պետության «երաշխավոր»:Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է միջեկրական ծովում:«Կիպրոս» անունից է ծագել պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», որովհետև կղզին շատ հարուստ է պղնձի հանքերով։ Կղզու 1/3-ը գտնվում է Թուրքիայի կառավարման ներքո: Մեսաորիա հարթավայրում գտնվում է երկրի մայրաքաղաք Նիկոզիան, որը մինչև XIII դարն ունեցել է տարբեր անուններ (Լեդրա, Լևկոտեոն): 
Նիկոզիա և Ֆամագուստա, Լիմասոլ ու Լառնակա ծովային նավահանգիստներում զուգակցվում են ասիականն ու եվրոպականը, միջնադարյանն ու ժամանակակիցը: 

Հայերը Կիպրոսում

Կիպրոսի հայ համայնքը ստվարացել է 1920-ական թվականներին՝ Մեծ եղեռնից ու Կիլիկիայում թուրքական բռնություններից փրկված հայերի հաշվին: Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 2 հզ. հայ (Նիկոզիայում, Լառնակայում, Ֆամագուստայում): Նրանք մեծ մասամբ արհեստավորներ են, առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ: Գործում են հայ առաքելական 3 եկեղեցիներ:















Նիկոզիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 687 | Ավելացրեց: HaRuT | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Arsen  
0 Spam
Hetaqrqir er 38

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |