Քուվեյթը գտնվում է Մերձավոր Արևելքում: Քուվեյթին են պատկանում մի քանի կղզինեռ: Դրանցից մեծերն են` Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն: Կլիման չորային է և արևադարձային: Ջերմաստիչանը ամռանը երբեմն հասնում է 40օC-ի: Քուվեյթը VII դարից մտել է Արաբական խալիֆության, XVI դարից՝ Օսմանյան կայսրության կազմի մեջ:
XIX դարում Քուվեյթը դարձել է կռվախնձոր անգլիացիների և Օսմանյան կայսրության միջև: 1899 թ-ին անցել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ:
1927 թ-ին վերջնականապես որոշվել են Քուվեյթի պետական սահմանները, որոնք մինչև օրս պահպանվում են: Քուվեյթն անկախություն է ձեռք բերել 1961 թ-ի հունիսի 19-ին: Բնակչության մեծ մասը, մոտավորապես 90%-ը բնակվում է քաղաքներում: Երկրի բնակչությունը շատ չէ գրեթե Հայաստանի բնակչության չափ:
Քուվեյթի հիմնական բնակիչները քուվեյթցի արաբներն են (45%): Կան նաև հարևան արաբական երկրներից եկածներ, բեդվիններ, եվրոպացիներ, հայեր և այլք: Գլխավոր քաղաքներն են Էլ Քուվեյթը և Մենա Էլ Ահմադին:
Հայերը Քուվեյթում
Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-1960 թվականներին, եկել են Իրաքից, Իրանից, Հորդանանից, Պաղեստինից Սիրիայից և Լիբանանից: Երբ հայերի թիվը անցել է 1000-ը ստեղծվել է Ազգային վարչությունը: Ներկայումս Քուվեյթում ապրում է 5 հազար հայ հիմնականում մայրաքաղաքում` Ել-Քուվեյթում: Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով:
|