Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը երկու նոր դաջվածք է արել: Դաջվածքներն արվել են Բիբերի անձնական օդանավում՝ Պանամայից Կանադա թռիչքի ընթացքում: Իսկ նպատակը եղել է դաջվածքների միջոցով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ 20-ամյա Բիբերը ցանկանում է Գինեսի ռեկորդակիր դառնալ՝ ամենաբարձր կետում արված դաջվածքների միջոցով:
Այդ հարցում նրան փորձել է օգնել իր ընկերը՝ նյույորքցի տատու-վարպետ Բենգ-Բենգը: Նա Բիբերի կրծքին խաչ է դաջել, իսկ որովայնի աջ մասում՝ Forgive («Ներիր») գրությունը: Վարպետն ասել է, որ դա մինչ օրս իր ստանձնած ամենաբարդ աշխատանքն է եղել:
Սովորաբար օդանավերը թռչում են 10-10,5 հազար մ բարձրությամբ: Բիբերի օդանավը եղել է 12 հազար մ բարձրության վրա: Ամբողջ գործընթացը նաև նկարահանվել է: Բիբերն ավելի քան 20 դաջվածք ունի:
Վերջերս մեկարկեց «Քաղաքում» հ/ս-ի նոր եթերաշրջանը, սակայն կարծես թե բացակայում է սիրված կերպարներից մեկը՝ Կարբիտը, որին մարմնավորում էր Մովսես Նիկողոսյանը:
Հ/ս-ի սցենարի համաձայն՝ Կարբիտը զորակոչվել է
բանակ, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ միայն սերիալի
սցենարով. Մովսեսը իրական կյանքում ևս, փաստորեն,
անցել է պարտադիր զինվորական ծառայության:
Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բանակային լուսանկարներ, որոնք փաստում են, որ նա բանակ է զորակոչվել ձմռան հավաքին:
98 տարեկան այս պապիկի անունը Դոբրի է:Նա Բուլղարիայում հայտնի է,որպես բարեգործ,ամեն օր վաղ արթնանալով նա իր գյուղից՝ Բաիլովոյից 10կմ. կտրելով գնում է մայրաքաղաք Սոֆիա՝ մուրացկանություն անելու: ավաքված գումարը նա նվիրաբերել է Բուլղարիայի շատ եկեղեցիների վերակառուցման ֆոնդին, ավելի քան 40.000 եվրո, իսկ ինքը ապրում է շատ վատ պայմաններում, հագնելով իր իսկ կարած հագուստը ու տրեխները:
Սերալային դերասանները նկարահանումներից անմասն չեն թողնում իրենց երեխաներին: Պարզվում է՝ սերիալում խաղընկերներ են մայր ու որդի Ալինա Մարտիրոսյանն ու Էմմանուելը: Նրանք միասին նկարահանվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Մամա» սերիալում: «esyes.am»-ի հետ զրույցում Ալինան նշել է, որ տղան` 14-ամյա Էմմանուելը, ֆիլմում պետք է մարմնավորեր իր որդուն, սակայն զբաղվածության պատճառով չկարողացավ: «Առաջարկը սցենարիստի կողմից է եղել. շատ են հավանում նրան, որովհետև արտիստիկ դեմք ունի: Էմմանուելը սովորում է Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում և բավականին ուշ է վերջացնում դասերը. այնտեղ նաև դերասանի վարպետություն է անցնում,- ասել Ալինան և հավելել,- քանի որ զբաղվածության պատճառով չստացվեց, որոշեցինք գոնե շաբաթը մեկ անգամ նկարահանվի»:
Էմմանուելը, որը սերիալում հենց իր անունով է հանդես գալիս, Ալինայի սերիալային երեխաների հետ շփվում է բակում և դպրոցում: «Սերիալում դեռևս իրար հետ տեսարան չենք ունեցել, նա շփվում է սերիալային իմ երեխաների հետ»,- նշել է դերասանուհին, որը տղայի դերասանական շանսերը բավականին բարձր է գնահատում, սակայն ոչ այն պատճառով, որ նրա մայրն է. «Նրա ժեստերն ու խաղը, ինձ շատ են դուր գալիս: Ի դեպ, ոչ միայն ինձ, այլև ստեղծագործական թիմին»:Ալինան չի բացառում, որ գուցե Էմմանուելն իր ուղին շարունակի դերասանական արվեստում. «Ինչու՝ ոչ: Նա շատ է ուզում Թատերական ինստիտուտ ընդունվել, իսկ մինչ այդ, կվերապատրաստվի Շվեյցարիայում` որպես բալետի պարող»:
Եվրատեսիլ 2013-ը կայացավ Շվեդիայի Մալմո քաղաքում: Առաջին տեղը զբաղեցրեց Դանիան, երկրորդ տեղում Ադրբեջանն է, 3-ը Ուկրաինան, 4-ը Նորվեգիան, 5-ը Ռուսաստանը: Հայաստանը զբաղեցրեց 18-րդ տեղը:
Հայաստանը ստացավ`
Վրաստանից 10 միավոր
Ֆրանսիայից` 7
Ռուսաստանից՝ 2
Բուլղարիաից՝ 8
Բելառուսից՝ 2
Մոլդովայից՝ 1
Ուկրաինայից` 6
Սան Մարինոյից` 1
Հայաստանին շատ երկրներ միավոր չտվեցին, այն երկրները որնք միշտ տվել էին միավոր Եվրատեսիլ 2013-ին չտվեցին` օրինակ Կիպրոսը, Իտալիան, Իսրայելը, Իսպանիան, Հոլանդիան, Ռուիմինիան, Բելգիան, Հունգարիան, Հունաստանը և այլ երկրներ:
Կանադացի վիրաբույժները վիրահատության ժամանակ իսկական ցնցում տարան: Երբ նրանք սկսեցին վիրահատությունը, պարզվեց, որ հիվանդի արյունը մուգ կանաչ գույնի է, ինչպես մեր մտացածին այլմոլորակայինների երակներում: Արյան հետազոտությունից պարզ դարձավ, որ հիվանդը տառապում էր սուլֆոհեմոգլոբինեմիայով: Այն առաջ է գալիս, երբ ծծմբի ատոմները միանում են արյան հեմոգլոբինի հետ և փոփոխում նրա կառուցվածքը, այդ թվում և՝ գույնը: Կանադացու մոտ հիվանդությունն առաջ էր եկել սումատրիպտանի՝ միգրենի դեմ դեղամիջոցների չարաշահման արդյունքում: Այս դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո հիվանդի արյան գույնը դարձյալ դարձավ կարմիր մի քանի շաբաթվա ընթացքում: Աղբյուրը`mamul.am