MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Երկուշաբթի, 29.04.2024, 02:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Մեր կայքում ինչից եք շատ օգտվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 381
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » Ալինա Մարտիրոսյանի որդին` մոր հետ նույն սերիալում
14:52
Ալինա Մարտիրոսյանի որդին` մոր հետ նույն սերիալում
Սերալային դերասանները նկարահանումներից անմասն չեն թողնում իրենց երեխաներին:  Պարզվում է՝ սերիալում խաղընկերներ են  մայր ու որդի Ալինա Մարտիրոսյանն ու Էմմանուելը: Նրանք միասին նկարահանվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Մամա» սերիալում: «esyes.am»-ի հետ զրույցում Ալինան նշել է, որ տղան` 14-ամյա Էմմանուելը, ֆիլմում պետք է մարմնավորեր իր որդուն, սակայն զբաղվածության պատճառով չկարողացավ: «Առաջարկը սցենարիստի կողմից է եղել. շատ են հավանում նրան, որովհետև արտիստիկ դեմք ունի: Էմմանուելը սովորում է Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում և բավականին ուշ է վերջացնում դասերը. այնտեղ նաև դերասանի վարպետություն է անցնում,- ասել Ալինան և հավելել,- քանի որ զբաղվածության պատճառով չստացվեց, որոշեցինք գոնե շաբաթը մեկ անգամ նկարահանվի»:
Էմմանուելը, որը սերիալում հենց իր անունով է հանդես գալիս, Ալինայի սերիալային երեխաների հետ շփվում է բակում և դպրոցում: «Սերիալում դեռևս իրար հետ տեսարան չենք ունեցել, նա շփվում է սերիալային իմ երեխաների հետ»,- նշել է դերասանուհին, որը տղայի դերասանական շանսերը բավականին բարձր է գնահատում, սակայն ոչ այն պատճառով, որ նրա մայրն է. «Նրա ժեստերն ու խաղը, ինձ շատ են դուր գալիս: Ի դեպ, ոչ միայն ինձ, այլև ստեղծագործական թիմին»:Ալինան չի բացառում, որ գուցե Էմմանուելն իր ուղին շարունակի դերասանական արվեստում. «Ինչու՝ ոչ: Նա շատ է ուզում Թատերական ինստիտուտ ընդունվել, իսկ մինչ այդ, կվերապատրաստվի Շվեյցարիայում` որպես բալետի պարող»:

Աղբյուրը`
zham.am
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 498 | Ավելացրեց: Luna | Տեգեր: Ալինա Մարտիրոսյանի որդին մոր հետ նո | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |