| Մեր հարցումը | |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 3 Հյուրեր. 3 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10
 Սերալային դերասանները նկարահանումներից անմասն չեն թողնում իրենց երեխաներին: Պարզվում է՝ սերիալում խաղընկերներ են մայր ու որդի Ալինա Մարտիրոսյանն ու Էմմանուելը: Նրանք միասին նկարահանվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Մամա» սերիալում: «esyes.am»-ի հետ զրույցում Ալինան նշել է, որ տղան` 14-ամյա Էմմանուելը, ֆիլմում պետք է մարմնավորեր իր որդուն, սակայն զբաղվածության պատճառով չկարողացավ: «Առաջարկը սցենարիստի կողմից է եղել. շատ են հավանում նրան, որովհետև արտիստիկ դեմք ունի: Էմմանուելը սովորում է Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում և բավականին ուշ է վերջացնում դասերը. այնտեղ նաև դերասանի վարպետություն է անցնում,- ասել Ալինան և հավելել,- քանի որ զբաղվածության պատճառով չստացվեց, որոշեցինք գոնե շաբաթը մեկ անգամ նկարահանվի»: Էմմանուելը, որը սերիալում հենց իր անունով է հանդես գալիս, Ալինայի սերիալային երեխաների հետ շփվում է բակում և դպրոցում: «Սերիալում դեռևս իրար հետ տեսարան չենք ունեցել, նա շփվում է սերիալային իմ երեխաների հետ»,- նշել է դերասանուհին, որը տղայի դերասանական շանսերը բավականին բարձր է գնահատում, սակայն ոչ այն պատճառով, որ նրա մայրն է. «Նրա ժեստերն ու խաղը, ինձ շատ են դուր գալիս: Ի դեպ, ոչ միայն ինձ, այլև ստեղծագործական թիմին»:Ալինան չի բացառում, որ գուցե Էմմանուելն իր ուղին շարունակի դերասանական արվեստում. «Ինչու՝ ոչ: Նա շատ է ուզում Թատերական ինստիտուտ ընդունվել, իսկ մինչ այդ, կվերապատրաստվի Շվեյցարիայում` որպես բալետի պարող»:
| |
|  |
 | |  |
|
|