Կներես սիրելիս,որ այդպես էլ հրաժեշտ չտվեցի քեզ:Չգիտեմ
ինչպես քեզ զանգեի ու ասեի պատճառը:Չգիտեմ ինչպես ես,ինչ ես անում,նույնիսկ չգիտեմ ինձ հիշում ես թե չէ:Երևի մտացել ես
անսիրտ եմ ու քեզ չեմ սիրում ու դրա համար երևի իմ մասին չմտածես ու չհիշես ինձ,բայց ես քեզ հիշում
եմ ու կարոտում:Երբ պարկում եմ քնելու,աչքերս փակում եմ ու հիշում քեզ ,նույնիսկ մեր վեճերին եմ կարոտել շատ:Կներես,որ քեզ մնաս բարով չասեցի,չգիտեմ ինձ կներես թե չէ,բայց իմացիր դու ինձ համար
շատ կարևոր ես ու միշտ հիշիր,որ քեզ շատ եմ սիրել :Կներես իմ ասած կամ չասված խոսքերի համար:Հասկանում
եմ սխալ եմ անում,որ քեզ չեմ զանգում,բայց չգիտեմ ինչպես զանգեմ:
Անորոշության
մեջ եմ հիմա ու հիշում եմ քո ասաց խոսքերը.<<Եթե
ինձ մի օր լքես կասես պատճառը ինչի ես լքում,եթե ոչինչ չասես ու մի օր քեզանից տեղեկություն
չունենամ չգիտեմ ինչ կլինի իմ հետ >>:Չգիտեմ ինչպես եմ քեզ մոռանալու,ու սրտիս միջից հանելու,բայց
ուզում եմ որ դու երջանիկ լինես,սիրես ու երբեք չտառապես: Կներես որ չասացի մնաս բարով,ապրիր ու միշտ ժպտա իմ միակ
ու անկրկնելի ?:Երբեք չեմ մոռանա այն երջանիկ օրերը երբ միասին էինք,ապրում եմ այդ հուշերով: