| Մեր հարցումը | |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 02
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ծննդյան
օրից մարդու կյանքում սկսվում է մանկության փուլը,որը շարունակվում է մինչև 11-12 տարեկանը:Այս տարիքի մարդը բացահայտում
է աշխարհը,գտնվում է ձևավորման փուլում, ունենում է իդիալներ: 1-3 տարեկանում է երեխայի
խոսքը,նա ճանաչում է մտերիմներին:Երեխան սովորում խաղալ տարբեր առարկաներով,շփվում
է մարդկանց հետ ու նմանակում մեծերին: 4-6 տարեկանը շատ կարևոր շրջան է մարդու կըանքում:Այս տարիքի երեխան ձեռք է բերում
շփվելու հմտություն,կարողանում է գնահատել իր ընկերներին`նկատելով նրանց դրական,այնպեսել
բացասական գծերը:Դպրոցական տարիքին բնորոշվում է
գիտելիքների ձեռքբերումով:Երեխան շատ բաներ է իմանում աշխարհի և իր մասին,կարողանում
է գրել,կարդալ,հաշվել: ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ Դպրոցական տարիքի
ամենաբարդ շրջանը դեռահասությունն է`11-16 տարեկանը:Այս տարիքն ընդունված է անվանել
անցումային: Այս տարիների ընթացքում դեռահասը փոխվում է և’ֆիզիկապես, և’ հոգեպես: Այս փոփոխությունների պատճառով դեռահասները արագ են հոգնում, ունենում են տրամադրության կտրուկ փոփոխություններ (անկումներ և վերելքներ):
Գիտնականները գտնում են,որ այս տարիքում ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենում
դեռահասների գիտակցության մեջ: Դեռահասների մոտ դրսևորվում են երկու հակասական ձգտումներ:
Մի կողմից` նրանք փորձում են հեղինակություն ձեռք բերել իրենց ընկերների շրջանում,մյուս
կողմից` փորձում
են լինել ինքնուրյուն: Հենց այս տարիքում են
դեռահասները մտածում իրենց ապագայի մասնագիտության մասին:
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ
17 տարեկանից սկսվում է պատանեկության շրջանը:18 տարեկանում պատանին դառնում
է չափահաս,իրավունք է ստանում մասնակցելու ընտրություններին:Այս տարիքում պատանիների
մի մասը շարունակում է իր ուսումը,մյուսները աշխատանքի են ընդունվում,երրորդները` մեկնում զինվորական ծառայության:Պատանեկությունը մեծ հույսերի
և անակնկալիքների շրջան է:Այս շրջանին բնորոշ են ծայրահեղական գնահատականները,ամեն
ինչ սև ու սպիտակ ներկաըացնելու հակումը: ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔ Պատանեկությանը հաջորդում հասւն տարիքը:
Գիտնականները հասուն տարիք են համարում 21-ից 55-60 տարեկանն ընկած ժամանակահատվածը:Այս տարիքը մարդու ֆիզիկական,մտավոր,ստեղծագործական կարողությունների ծաղկման շրջան է:Հոգեբանները
պնդում են,որ գիտության մեջ ամենալուրջ հաջողություններն արձանագրվում
են 35-45 տարեկանում:Հասուն տարիքում մարդիկ ձգտում են մասնագիտական հաջողությունների
հասնելը,ընտանիք ստեղծելու և երեխաներ դաստիրակել:Այս տարիքի մարդիկի կայուն հայացքներ
են ունենում:ԾԵՐՈՒԹՅՈՒՆ Կյանքի վերջին փուլը ծերությունն է:Այն
սկսվում կենսաթոշակային տարիքից:Սխալ է մտածել,որ այս
տարիքի
մարդիկ այլևս ոչինչի ընդունակ չեն կամ քիչ բանի են ընդունակ:Շատ մարդիկ այս տարիքում էլ շարունակում են աշխատել,ստեղծագործել,հետաքրքրվել
կյանքով,լինել ակտիվ:Այս տարիքի մաևդիկ ունենում
են հարուստ կենսափորձ,իմաստություն:Պատմությունը վկայում է ,որ ծերության տարիներին
մարդիկ կարողանում են մեծ հաջողությունների հասնել:Օրինակ` հայտնի
գիտնական,Նոբելյան մրցանակի դափնեկիր Ի.Պվլովը իր հիմնական աշխատությունը գրել է
77 տարեկանում:
Այնուհանդերձ, 70 տարեկանից հետո մարդկանց զգալի մասը ունենում է առողջական խնդիրներ,շատ
շուտ են հոգնում:
Կատեգորիա:
Հետաքրքիր
|
Դիտումներ:
887
|
Ավելացրեց:
Luna
|
Ամսաթիվ:
02.05.2013
|
|
Լոնդոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է: Լոնդոնը գտնվում է ծովի մակերևույթից 5 մետր բարձրության վրա: Լոնդոնը տնտեսական, քաղաքական, մշակութային խոշոր կենտրոն է: Նրա նավահանգստի բեռնաշրջանառությունը տարեկան ավելի քան 60 մլն տոննա է: Լոնդոնում զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, սննդհամի, թղթի, պոլիգրաֆիական, քիմիական, կարի և այլ արդյունաբերություններ:նում գործում են երկու օդանավակայաններ: Լոնդոնում կան երկու օդանավակայան:Դրանք են` «Հիթրոու» և «Հաթուիկ» միջազգային օդանավակայանները: Գործում են բազմաթիվ համալսարաններ, տեխնիկական բուհեր, Դրամատիկական արվեստի, երաժըշտության և պարի, Արվեստների թագավորական ակադեմիաները, Լոնդոնի թագավորական, Թագավորական աշխարհագրական ընկերությունները, Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտը, ավելի քան 30 թանգարան՝ Բրիտանական, Գիտական, Ազգային ծովային, Բնապահպանական, Վիկտորիայի ու Ալբերտի և այլն, բազմաթիվ պատկերասրահներ՝ Ազգայինը, Թեյթը, Ուոլեսի հավաքածուն և այլն, մոտ 80 թատրոն՝ Ազգային, Թագավորական շեքսպիրյան, «Քովենթ Գարդեն» և այլն: Լոնդոնում են տեղի ունեցել IV և XIV Օլիմպիական խաղերը: Հայերը Լոնդոնում
Լոնդոնում առաջին հայ առևտրականները հայտնվել են դեռևս XIII դարում: Հայերը Լոնդոն են գաղթել Թուրքիայից, Հնդկաստանից, Ադրբեջնից նաև Իրանից: Ներկայումս Լոնդոնում բնակվում է մտավորապես 14 հզ. հայ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին է: Քաղաքում գործում են կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա դպրոցներ, ՀԲԸՄ-ի և ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղերը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, Հայտունը, ավանդական հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները:
Կատեգորիա:
Երկրներ
|
Դիտումներ:
550
|
Ավելացրեց:
HaRuT
|
Ամսաթիվ:
02.05.2013
|
| |
|  |
 | |  |
|
|