| Մեր հարցումը | |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 4 Հյուրեր. 4 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 26
Մեքսիկան գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հարավում: Երկրի բնությունը բազմազան է և գեղեցիկ: Կան հանգած հրաբուխներ (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ), ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: Լեռնային անտառներում կան սև արջ, ջրարջ, կատվառյուծ, կարմիր լուսան, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճ, ամերիկյան հովազ, սավաններում՝ եղջերու, մրջնակեր: Ստեղծվել են մի շարք ազգային պատկեր: Մեքսիկայի մայրաքաղաքը Մեխիկոն է: Տարածքը մոտ 1.958,2 հզ. կմ2 է: Բնակչությունը 110 միլիոն է: Պետական լեզուն իսպաներենն է, իսկ դրամական միավորը` պեսոն : Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շ. Հաճյանը, աստղագետ դոկտոր Պ. Փիշմիշը և այլք: Մեքսիկայում ապրող հայերի թիվը հասնում է 500-ի:
Կատեգորիա:
Երկրներ
|
Դիտումներ:
592
|
Ավելացրեց:
HaRuT
|
Ամսաթիվ:
26.05.2013
|
|
Իմ սիրելի եղբայր վերջապես
մոտեցավ այն օրը , որ դու ավարտելու ես դպրոցը: Քո հերթնել հասավ, որ կանգնելու ես վերջին անգամ բեմին ու քո վերջին խոսքնես ասելու: Երբ բեմ բարձրացար ու ես նկատեցի քո թախծոտ աչքերը սկսեցի ես էլ արտասվել: Գիտեմ քեզ համար շատ դժվար էր ուզում էիր բոլորի մեջ կանգնաց լիներ մեր հայրը ու մեր եղբայրը,բայց ինչ արած հայրիկը չկարողացավ գալ, քանի որ Ռուսաստանում էր , իսկ եղբայրս չէր կարող գալ աշխատում էր թույլ չէին տվել, որ ներկա գտնվեր: Բայց ոչինչ ուղղակի
բեմում դու փայլում էիր: Դու ավարտելու ես ու մի քանի ամիս անց գնալու ես ծառայելու մեր հայրենիքին, ես գիտեմ որ, դու լավ ես ծառայելու ու երկու տարի հետո վերադառնալու տուն: Քեզ ամենալավ բաներն եմ ցանկանում`ամենակարևորը առողջություն, երջակություն, սեր, լավ աշխատանք ու միշտ իմ կողքին լինես: Ես հպարտանում
եմ , որ ձեզ նման եղբայրներ ունեմ: Դու նոր կյանք ես մտնում,մի նոր շրջան ու թող քո ճանապարհը միշտ կանաչ
լինի: ՈՒ դու միշտ ժպտաս ու թող կատարվի քո բոլոր երազանքները: Շնորհավորում եմ քո Վերջին Զանգը ու միշտ հիշիր մեր դպրոցը, թե ինչպես էինք մենք մանուկ ժամանակ երեքով ձեռք-ձեռքի բռնած դպրոց
գնում:
Կատեգորիա:
Տոներ
|
Դիտումներ:
619
|
Ավելացրեց:
Luna
|
Ամսաթիվ:
26.05.2013
|
| |
|  |
 | |  |
|
|