| Մեր հարցումը | |
| Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 08
Կարծիքը ձևավորվում է մարդու տեսակետների,զգացողությունների
հիման վրա:Ընդ որում` մարդը կարող է կարճ ժամանակահատվածում կարծիք ձևավորել տարբեր հարցերի շուրջ,այնուհետև փոխել դրանք: Այսինքն`կարծիքը կարող է մակերեսային չիմնավորված լինել:
Համոզմունքը մարդու երկարատև մտորումների,զգացողությունների, կենսափորձերի արդյունք է: Ի տարբերություն կարծիքների`մարդը դժվարությամբ է փոխում իր համոզմունքները : Եթե կարծիքի և համոզմունքի պարագայում մարդու անհատական
մոտեցումները շատ կարևոր են, ապա փաստերը կախված չեն մարդու սեփական մոտեցումներից: Օրինակ`փաստ է,որ Հայրենական մեծ պատերազմը սկսվել է 1941թ.
Փաստերը դեպքեր են,տարեթվեր,տվյալներ կամ պնդումներ,որոնք կարող են
ստուգվել,
հաստատվել կամ հերքվել:
Դուք հաճախ եք ասում,<<Ես գիտեմ,որ..>>Գիտելիքի հարցը դարեր շարունակ հետաքրքրել
է փիլիսոփաներին:
Գիտելիքը հիմնվում
է համոզմունքի և ճշմարտության վրա:Օրինակ`<<Ես գիտեմ,որ Հայա-
ստանի մայրաքախակը Երևանն է>>արտահաըտությունը:Սա գիտելիք է, քանի որ ես համո-
զված եմ,հավատում եմ,որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:Սա գիտելիք է,որովհետև
ճշմարիտ է,որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:Միայն համոզմունքը գիտելիքի համար
բավարար չէ: Օրինակ,եթե մարդը համոզված է,որ <<Հայաստանի մայրաքաղաքը Աշտարակն
է>>,ապա դա ոչ թե գիտելիք է ,այլ մոլորություն,քանի որ<<Հայաստանի մայրաքաղաքը
Աշտա-
րակն է>>արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը: Այն ինչ մենք համոզված
ենք ,բայց իրականում ճշմարիտ չէ,կոչվում է
մոլորություն:
Կատեգորիա:
Կրթություն
|
Դիտումներ:
1395
|
Ավելացրեց:
Luna
|
Ամսաթիվ:
08.05.2013
|
|
Նեպալը Դաշնային Դեմոկրատական հանրապետություն է: Գտնվում է Հարավային Ասիայում: Նեպալը լեռնային երկիր է: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր կետը` Ջոմոլունգման (Էվերեստ՝ 8848 մ): Կան պղնձի, Քրոմի, Նավթի, Գազի պաշարներ: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Ջունգլիներում և անտառներում հանդիպում են փղերը, կապիկները, ընձառյուծները և վագրերը: Իսկ լեռներում տարածված են հիմալայան արջը, այծյամը և հովազը: Հիմնականում Նեպալում բնակվում են նեպալացիներ կան նաև գուրունգներ և մուրմիներ: Խոշոր քաղաքներն են Կատմանդուն, Լալիտպուրը, Ջանակպուրը, Բհակտապուրը: Արդյունաբերւթյունը թույլ է զարգացած: Նեպալի մայրաքաղաքը Կադմանդուն է: Բն ակչությունը մոտավորապես 28 միլիոն մարդ: Պետական լեզուն նեպալերենն է: Նեպալը բուդդայականության կենտրոն է, լամաների նստավայրը: Զարգացած է գիտինատյա նեպալական դասական թատերական ժանր:
Կատեգորիա:
Երկրներ
|
Դիտումներ:
516
|
Ավելացրեց:
HaRuT
|
Ամսաթիվ:
08.05.2013
|
| |
|  |
 | |  |
|
|