MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 22.12.2024, 20:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Ամենից շատ ում եք սիրում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 205
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10
Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքի մեծությամբ աշխարհի` 4-րդ (Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո), իսկ բնակչության առաջին պետությունն է: Տարածքի 80 տոկոսը լեռնային գոտի է: Ափերը ողողվում է  չորս ծովով` Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով: Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ: Անտառները քիչ են Չինաստանում. ընդամենը 7-8 տոկոս: Մեծ մասը չինացիներ են` 94 տկոսը: Կան նաև 50 այլ ժողովուրդներ` մոնղոլներ, տիբեթցիներ, մանջուրներ և այլն: Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն, Կանտոնը, Չունցինը և այլն: Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ: Մշակում են բրինձ, թեյ, ցորեն, եգիպտացորեն, բամբակենի, բատատ, սոյա, ծխախոտ: Չինաստանը թեյի հայրենիքն է:  Չինաստանում է արտադրվում խաղալիքների 50 տոկոսը: Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը [երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ 6,5 մ (ստորին), 5,5 մ (վերին)], որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից: Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը: Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»: Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են: Ներկայումս Չինաստանում բնակվում է ընդամենը 60-70 հայ:

Կատեգորիա: Երկրներ | Դիտումներ: 559 | Ավելացրեց: HaRuT | Ամսաթիվ: 10.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Մենք սիրում ենք,երբ մենք ուզում ենք սիրել…Բայց չէ՞ որ մարդն իր ցանկությամբ չի սիրում,կառարկեք դուք,պատահաբար կարող ես տեսնել ինչ-որ մեկին ու քո կամքից անկախ սիրահարվել…Այո՛,բայց եկեք տարբերենք սիրահարվելն ու սիրելը:Սիրահարվելը,որպես կանոն,լինում է կամքից անկախ, անկանխատեսելիորեն: Այն իր մեջ պարունակում է հաճելի բազմաթիվ թռթիռներ: Բայց սիրահարվելը սիրո հետ շատ քիչ բան ունի:Սերը տառապանքներ չի բերում: Սերը,նույնիսկ անպատասխան սերը բերում է միայն երջանկություն, քանի որ իրոք սիրող մարդը (և ոչ թե սիրահարվածը) զգում է,թե ինչպես է իրեն պարուրում աշխարհի հանդեպ քնքշության զգացումը,քանի որ այդ աշխարհում կա նաև այն մեկը,որին սիրում է ինքը…Ինչ-որ մեկին սիրելով,մարդը զարմանալիորեն սիրում է ողջ աշխարհը…Իսկ եթե մարդուն թվում է,որ ինքը սիրելով տառապանքներ  է զգում,դա կարող է նշանակել,որ նա սովորում է սիրել,որ նա աճում է դեպի այն մեծ սերը,որը չի կարող տառապանք պատճառել:Մարդը պետք է սովորի սիրել,որքան էլ այս արտահայտությունը զարմանալի թվա և,ոմանց կարծիքով,սիրո ռոմանտտիկական վերածի առօրեականության:Ինչ խոսք,կան մարդիկ,որոնց ի վերուստ տրված է սիրելու տաղանդ (ճիշտ այնպես,ինչպես ոմանք ունենում են բացառիկ ձայն կամ նկարչա կան  ունակություններ անգամ առանց սովորելու),բայց մարդկանց մեծամասնությունը պետք է աշխատի իր հոգու վրա,որպեսզի կարողանա սիրել:Սիրել,այս բառի իսկական իմաստով,կարող է միայն ազատ մարդը, քանի որ նա ազատ է այն կախվածությունից,որ ինքը կսիրի,եթե իրեն սիրեն:Նրա սերը անպայմանական է, կախված չէ արտաքին հանգամանքներից,այլ բխում է միայն իր էությունից:Նա ազատ է մաև սիրվողի հետ կատարվող փոփոխություններից,քանի որ սիրում է տվյալ անձի ներքին խորքային էությունը,այն անկրկնելիությունը,  որ բնորոշում է վերջինին:Նման ձևով սիրելու դեպքում մարդը կախված չէ ոչ իր սիրած էակի արտաքին գրավչությունից,ոչ՛տնտեսական վիճակից, ոչ ՛առողջ կամ հիվանդ լինելուց: Գուցե այս վերջին միտքը կարդալով արդեն զգացիք,թե որքան բացառիկ է իսկական սերը:Ռուս իմաստասեր Վլադիմիր Սոլովյովը գտնում էր, որ սերը մարդու համար դեռևս այն է,ինչ բանականությունը կենդանու համար, այսինքն`անորոշ հնարավորություն:Մարդկանց մեծամասնությունը,ցավոք,սիրում է կամ մտածում է,թե սիրում է`ելնելով արտաքին հանգամանքներից:Սիրել կարող են այն մարդիկ,ովքեր հասուն են:Իսկ հոգեկան հասունությունը կապ չունի ինտելեկտուալ և սոցիալական հասունության հետ,մարդը կարող է մի քանի բուհ ավարտել,պաշտոններ ունենալ, բավական տարիների կենսափորձ ձեռք բերել,բայց ցավոք,մնալ հոգևոր տհասության մեջ:Մենք մեր ողջ կյանքում սովորում ենք սիրել,սովորում ենք սիրել մեր ծնողներին,մեր քաղաքը,գյուղը,հայրենիքը,աշխատանքը,մարդկանց…Սերը հարաբերություն է ողջ աշխարհի հետ,հավատ է նրա հանդեպ,հարգանք,հոգատարություն ու պատասխանատվություն,որն իմաստավորում է սիրողի գոյությունը:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 654 | Ավելացրեց: Luna | Ամսաթիվ: 10.05.2013 | Մեկնաբանություններ (1)

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |