MyArmStatus.Do.Am

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
Կիրակի, 22.12.2024, 20:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մինի - չաթ
200
Մեր հարցումը
Դուք դիտում եք <Հարազատ Թշնամի> սերիալը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 304
Ժպիտներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10 » Տարբերել սիրահարվելը սիրուց
11:18
Տարբերել սիրահարվելը սիրուց
Մենք սիրում ենք,երբ մենք ուզում ենք սիրել…Բայց չէ՞ որ մարդն իր ցանկությամբ չի սիրում,կառարկեք դուք,պատահաբար կարող ես տեսնել ինչ-որ մեկին ու քո կամքից անկախ սիրահարվել…Այո՛,բայց եկեք տարբերենք սիրահարվելն ու սիրելը:Սիրահարվելը,որպես կանոն,լինում է կամքից անկախ, անկանխատեսելիորեն: Այն իր մեջ պարունակում է հաճելի բազմաթիվ թռթիռներ: Բայց սիրահարվելը սիրո հետ շատ քիչ բան ունի:Սերը տառապանքներ չի բերում: Սերը,նույնիսկ անպատասխան սերը բերում է միայն երջանկություն, քանի որ իրոք սիրող մարդը (և ոչ թե սիրահարվածը) զգում է,թե ինչպես է իրեն պարուրում աշխարհի հանդեպ քնքշության զգացումը,քանի որ այդ աշխարհում կա նաև այն մեկը,որին սիրում է ինքը…Ինչ-որ մեկին սիրելով,մարդը զարմանալիորեն սիրում է ողջ աշխարհը…Իսկ եթե մարդուն թվում է,որ ինքը սիրելով տառապանքներ  է զգում,դա կարող է նշանակել,որ նա սովորում է սիրել,որ նա աճում է դեպի այն մեծ սերը,որը չի կարող տառապանք պատճառել:Մարդը պետք է սովորի սիրել,որքան էլ այս արտահայտությունը զարմանալի թվա և,ոմանց կարծիքով,սիրո ռոմանտտիկական վերածի առօրեականության:Ինչ խոսք,կան մարդիկ,որոնց ի վերուստ տրված է սիրելու տաղանդ (ճիշտ այնպես,ինչպես ոմանք ունենում են բացառիկ ձայն կամ նկարչա կան  ունակություններ անգամ առանց սովորելու),բայց մարդկանց մեծամասնությունը պետք է աշխատի իր հոգու վրա,որպեսզի կարողանա սիրել:Սիրել,այս բառի իսկական իմաստով,կարող է միայն ազատ մարդը, քանի որ նա ազատ է այն կախվածությունից,որ ինքը կսիրի,եթե իրեն սիրեն:Նրա սերը անպայմանական է, կախված չէ արտաքին հանգամանքներից,այլ բխում է միայն իր էությունից:Նա ազատ է մաև սիրվողի հետ կատարվող փոփոխություններից,քանի որ սիրում է տվյալ անձի ներքին խորքային էությունը,այն անկրկնելիությունը,  որ բնորոշում է վերջինին:Նման ձևով սիրելու դեպքում մարդը կախված չէ ոչ իր սիրած էակի արտաքին գրավչությունից,ոչ՛տնտեսական վիճակից, ոչ ՛առողջ կամ հիվանդ լինելուց: Գուցե այս վերջին միտքը կարդալով արդեն զգացիք,թե որքան բացառիկ է իսկական սերը:Ռուս իմաստասեր Վլադիմիր Սոլովյովը գտնում էր, որ սերը մարդու համար դեռևս այն է,ինչ բանականությունը կենդանու համար, այսինքն`անորոշ հնարավորություն:Մարդկանց մեծամասնությունը,ցավոք,սիրում է կամ մտածում է,թե սիրում է`ելնելով արտաքին հանգամանքներից:Սիրել կարող են այն մարդիկ,ովքեր հասուն են:Իսկ հոգեկան հասունությունը կապ չունի ինտելեկտուալ և սոցիալական հասունության հետ,մարդը կարող է մի քանի բուհ ավարտել,պաշտոններ ունենալ, բավական տարիների կենսափորձ ձեռք բերել,բայց ցավոք,մնալ հոգևոր տհասության մեջ:Մենք մեր ողջ կյանքում սովորում ենք սիրել,սովորում ենք սիրել մեր ծնողներին,մեր քաղաքը,գյուղը,հայրենիքը,աշխատանքը,մարդկանց…Սերը հարաբերություն է ողջ աշխարհի հետ,հավատ է նրա հանդեպ,հարգանք,հոգատարություն ու պատասխանատվություն,որն իմաստավորում է սիրողի գոյությունը:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 655 | Ավելացրեց: Luna | Տեգեր: tarberel siraharvel@ siruc | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Luna  
0 Spam

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց

Copyright MyCorp © 2024 |